Արմինֆո.2017 թվականի հոկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0,8 տոկոս ինֆլյացիա, ինչը պայմանավորված է ոչ պարենային ապրանքների 1,9%, պարենային ապրանքների 1,2% թանկացմամբ` ծառայությունների սակագների 0,5% նվազման պայմաններում: Հոկտեմբերին մայրաքաղաքում սպառողական գները բարձրացել են 1,1%-ով: 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 0,9% դեֆլյացիան պայմանավորել են պարենային ապրանքների 1,7% էժանացումը, ծառայությունների սակագների 1,1% նվազումը` ոչ պարենային ապրանքների 1,1% թանկացման պայմաններում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությւոնից, 2017 հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական գների ամսական միջին անկումը կազմել է 0,1%` մեկ տարի առաջ 0,3% անկման դիմաց: 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական շուկայում արձանագրվել է 0,7% ինֆլյացիա` պարենային ապրանքների 3,7% թանկացման առնչությամբ` ոչ պարենային ապրանքների 2,4% էժանացման և ծառայությունների սակագների 1,4% նվազման պայմաններում: 2017թ. հոկտեմբերին 2016թ. հոկտեմբերի համեմատ դիտվել է համանման պատկեր: Սպառողական շուկայում 1,2% ինֆլյացիան պայմանավորված էր պարենային ապրանքների 3,6% թանկացմամբ` ոչ պարենային ապրանքների գների անփոփոխության և ծառայությունների սակագների 1% նվազման պայմաններում:
Նշենք, որ 2016 թվի հոկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել էր 0,5% ինֆլյացիան` ոչ պարենային ապրանքների 1,1%, պարենային ապրանքների 0,6% թանկացման առնչությամբ` ծառայությունների սկագների անփոփոխության պայմաններում: 2016 թվի հունվար-հոկտեմբերի ամիսներին 3,1% դեֆլյացիան պայմանավորված էր պարենային ապրանքների 5,3% և ոչ պարենային ապրանքների 2,4% էժանացմամբ` ծառայությունների սակագների 0,7% նվազման պայմաններում: 2016 թվի հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական գների ամսական միջին անկումը կազմել է 0,3%` մեկ տարի առաջվա 0,2% անկման դիմաց: 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98,5%, այդ թվում պարենային ապրանքներինը` 96,5%, ոչ պարենային ապրանքներինը` 97,7%, ծառայությունների սակագներինը` 102,1%, իսկ 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ, համապատասխանաբար` 99,1%, 98,7%, 96,4% 101,3%: