Արմինֆո. Հայաստանում ծառայությունների ոլորտը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծավալներն ավելացրել է 12,8%` մինչև 1 տրլն դրամ ( 2.1 մլրդ դոլար)` մեկ տարվա վաղեմության 8,1% աճի դիմաց: Միայն սեպտեմբերին նույնպես արձանագրվել է 5,9% աճ` մինչև 137.4 մլրդ դրամ (287.3 մլն դոլար):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ցուցանիշների տարեկան աճը պայմանավորված է հասարակական սննդի ոլորտի ծառայությունների ծավալի դինամիկայի բարելավմամբ` 1,9% անկումից մինչև 19,2% աճ, տեղեկատվության և կապի ոլորտում` 0,5% անկումից մինչև 3,8% աճ, առողջապահության ոլորտի աճի տեմպերի արագացմամբ 2,4%-ից մինչև 16,5%, անշարժ գույքին առնչվող գործառնությունների ոլորտում` 6,6%-ից մինչև 8,2%, վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտում` 0,3%-ից մինև 8,3%, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում` 2,9%-ից մինչև 20,4%, այլ ծառայությունների գծով 3,9%-ից մինչև 6,7%: Մասնագիտական, գիտական գործունեության ոլորտում անկման տեմպերը դանդաղել են 6,6%-ից մինչև 0,2%: Տրամադրված ծառայությունների ծավալի աճի տարեկան տեմպերի դանդաղում է դիտվել մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում` 30,6%-ից մինչև 18,1%, կրթության ոլորտում` 4,2%-ից մինչև 1,7%, տրանսպրտի ոլորտում` 23,8%-ից մինչև 13,7%:
Տրամադրված ծառայությունների ծավալով առաջատարը ֆինանսական հատվածն է` 221.8 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 21,3%), 20,4% տարեկան աճի ապահովմամբ, ընդ որում, առյուծի բաժինը պատկանում է բանկերին: Ըստ ծառայությունների ծավալի` երկրորդ տեղն զբաղեցնում է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը` 202.9 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 19,5%)` 18,1% տարեկան աճ: Երրորդ տեղում է տեղեկատվության և կապի ոլորտը` 168.3 մլրդ դրամ (16,1%), 3,8% տարեկան անկմամբ, ընդ որում` հիմնական բեռը պատկանում է հեռահաղորդակցության հատվածին: Չորրորդ տեղն զբաղեցնում է տրանսպորտի ոլորտը` 140.3 մլրդ դրամ (13,4%)` 13,7% տարեկան աճով: Առաջատարների հնգյակը եզրափակում է հասարակական սննդի և զբոսաշրջության ոլորտը` 79.9 մլրդ դրամ (7,7%)` 19,92% տարեկան անկմամբ: 2017 թվականի սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478,24 դրամ/1դոլար, իսկ հունվար-սեպտեմբերին` 482,59 դրամ/1դոլար, 2016 թվականի սեպտեմբերի 474,10 դրամ/1դոլարի և 2016 թ. հունվար-սեպտեմբերի 481,03 դրամ/1դոլարի դիմաց: