Արմինֆո. Հայկական բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալները տարեկան կտրվածքով աճել են 17.5%, միայն III եռամսյակում`2.2%, հոկտեմբերի 1-ին կազմելով 2.479 տրիլիոն դրամ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ավանդների կառուցվածքում արտարժույթի բաղադրիչը տարեկան կտրվածքով աճել է 9.8%, իսկ միայն III եռամսյակում`1,8%, կազմելով 1.547 տրլն. դրամ: Իսկ ՀՀ դրամի բաղադրիչը տարեկան կտրվածքով աճել է 32,9%, իակ միայն III եռամսյակում`2,9%, մինչև 932.8 մլրդ դրամ: Արտարժութային ավանդների տեսակարար կշիռը բանկային ավանդների ընդհանուր ծավալներում ավանդաբար գերակշռում է դրամային ավանդների նկատմամբ, որոնց հարաբերակցոթյունը համապատասխանաբար կազմել է 62.4% և 37,6%:
Բանկային ավանդների ընդհանուր ծավալներում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 78,2% կամ 1,938 տրիլիոն դրամ (տարեկան աճը`18.5%, եռամսյակի աճը`6.1%), իսկ ոչ ռեզիդենտների մասնաբաժինը` 21,8% կամ 541.5 մլրդ դրամ (տարեկան աճը`14%, եռամսյակային անկումը`9.6%):
Ռեզիդենտների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 31.4% կամ 609 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`68.6% կամ 1.329 տրիլիոն դրամ: Ցպահանջ ավանդները տարեկան կտրվածքով նվազել են 39,7%, իսկ III եռամսյակում`18.1%, մինչդեռ, ժամկետային ավանդները տարեկան կտրվածքով աճել են 12.9%, իսկ եռամսյակում`0,3%:
Հայաստանի բանկերում բնակչության ավանդները 2017-ի հոկտեմբերի 1-ին կազմել են 1,247 տրիլիոն դրամ, տարեկան կտրվածքով աճը`16.2%, իսկ միայն III եռամսյակում`2.9%:
Ըստ վիճակագրության, դրամով ավանդների միջին տոկոսադրույքները 2017-ի սեպտեմբերին ձևավորվել է 8.62% մակարդակով, նախորդ տարվա 11.76% փոխարեն: (ՀՀ դրամի հաշվարկայինփոխարժեքը 30.09.17թ. դրությամբ կազմել է 478.41 դրամ /դոլար):