Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում շարունակում է գերակշռել արտարժութային բաղադրիչը, 2017 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով 63.3% կամ 1.475 տրիլիոն.դրամ, տարեկան աճը` 9.7%, իսկ III եռամսյակում` 0.8%: Միևնույն ժամանակ, դրամային վարկերի տեսակարար կշիռը կազմել է 36.7% կամ 856.6 մլրդ դրամ, բացարձակ արտահայտության տարեկան 23.6% առավելությամբ, իսկ եռամսյակային անկումը կազմել է 0,2%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալույանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով աճել է 13.9%, կազմելով 2.495 տրիլիոն դրամ, 0,9% եռամսյակային աճով: Իսկ առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 14.4%, իսկ եռամսյակային կտրվածքով`0.4%, մինչև 2.331 տրլն դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 2017 թվականի հոկտեմբերի 1-ին համապատասխանաբար կազմել են`5.02% (նախորդ տարվա նույն ժամանակի 4.8% և 4.7% համեմատ) և 1.52% (նախորդ տարվա 2.1% և 1.39% համեմատ): Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 17.7%, երրորդ եռամսյակի աճը կազմել է 10.2%, մինչև 37.8 մլրդ դրամ, իսկ երկարաձգված վարկերի ծավալն աճել է 18.3%, միայն III եռամսյակում`7.8%, մինչև 125.3 մլրդ դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի ծավալներում գերակշռում են կարճաժամկետ վարկերը, իսկ ժամկետանց վարկերում`երկարաժամկետ վարկերը:
Վիճակագրության համաձայն, 2017 թվականի սեպտեմբերին դրամային վարկերի միջին տոկոսադրույքը ձևավորվել է 12.05% մակարդակում (նախորդ տարվա 17.25% և եռամսյակի 12.56% փոխարեն): (30.09.17-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 478.41 դրամ /դոլար):