Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2017 18:48

2018 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտների ծրագրերերի ֆինանսավորմանը կուղղվեն 0.4 մլրդ դրամով ավելի միջոցներ

2018 թվականին հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտների ծրագրերերի ֆինանսավորմանը կուղղվեն 0.4 մլրդ դրամով ավելի միջոցներ

Արմինֆո. Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, ոլորտների պատասխանատուներ, հրավիրված այլ անձինք:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները, իսկ ոլորտների ղեկավարները`իրականացվելիք ծրագրերը:

2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը կազմում են 126,714.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2.17 %-ը, պետական բյուջեի ծախսերի 8.65 %-ը: Ծախսերը 2017 թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել են 712.4 մլն դրամով կամ 0.6 %ով: Հանրակրթության ոլորտի համար նախատեսվել է 74,237.1 մլն դրամ: Ծախսերի նվազումը 2017 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 2,184.7 մլն դրամ կամ 2.9 %: Կրթության ոլորտում նախատեսվում է շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից են ՀԲ աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագիրը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը:

2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14,276.0 մլն դրամ:

2018 թ. պետական բյուջեի նախագծով գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 14,276.0 մլն դրամ` 2017 թ. 14276.8 մլն դրամի դիմաց: Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 9588.4 մլն դրամ` 2017 թ. 10065.4 մլն դրամի դիմաց: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 2568.5 մլն դրամ` 2017 թ. 1848.0 մլն դրամի դիմաց: Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման համար նախատեսվում է 1306.7 մլն դրամ` 2017 թ. 1523.0 մլն դրամի դիմաց:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ կառավարությունը փորձել է բյուջետային փաստաթղթով անել առավելագույնը, որպեսզի կրթության ու գիտության ոլորտում որևէ ծրագիր չտուժի և հետագայում բյուջետային միջոցների ավելացման հնարավորություն լինի: Մտահոգիչ է համարվել ՀՆԱ-ի աճի պարագայում բյուջեում կրթության և գիտության հատվածի հետ կապված տոկոսային խնդիրը, որը միջնաժամկետ հեռանկարում փորձ կարվի կարգավորել: Նախարարն ընդգծել է, որ 2018 թվականի հատկացումներում 600 միլիոն դրամի նվազեցումը որևէ կերպ չի անդրադառնալու կրթության բովանդակության և որակի վրա: Ծրագրային բյուջետավորմամբ պայմանավորված կա կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն: Եվրամիության հետ իրականացվող կրթական համակարգում դրամաշնորհային ծրագիրը նպատակաուղղվելու է երեք հիմնական ուղղությունների՝ որևէ մարզում պիլոտային ծրագրի իրականացում՝ ամբողջ կրթական համակարգի պատկերն ստանալու համար, միջին մասնագիտական կրթությանը և կրթության բովանդակությանը նվիրված հատված: Գիտության բնագավառում արմատական փոփոխությունները վերաբերում են ֆինանսավորմանը և գիտական ծրագրերի նոր որակին:

Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառի համար 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է 26,691.2 մլն դրամ` 2017 թ. պետական բյուջեով նախատեսված 26,457.8 մլն դրամի դիմաց կամ ծախսերն աճել են 233.4 մլն դրամով: Մշակութային ծառայությունների համար 2018 թ. նախատեսված են 13,564.8 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 13,995.3 մլն դրամի դիմաց: Մշակութային ծառայությունների գծով ծախսերը նվազել են 430.5 մլն դրամով կամ 3.1 %ով:

Արվեստի գծով 2018 թ. նախատեսված են 7,616.8 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 7,370.0 մլն դրամի դիմաց: Կինեմատոգրաֆիայի գծով 2018 թ. նախատեսված են 611.0 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 653.5 մլն դրամի դիմաց: Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գծով 2018 թ. նախատեսված է 395.8 մլն դրամ` 2017 թ. 405.9 մլն դրամի դիմաց:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեն զարգացման և արդեն մեկնարկած ներդրումային ծրագրերի շարունակականությունն ապահովող բյուջե է լինելու: Առավել ագրեսիվ քաղաքականություն է իրականացվելու կապիտալ ծախսերի մասով. դրանք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը: Նախարարի խոսքով՝ հաջորդ տարի աշխատանքներն ուղղված են լինելու հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային շուկաներ արտահանելուն, կինոարտադրության ոլորտում նոր մոդելի կիրառմանը, վիզուալ քաղաքի ստեղծմանը, արտասահմանյան ֆիլմարտադրությունը Հայաստանում կազմակերպելու համար տնտեսական շահավետ խթանող առաջարկների ներկայացմանը, մշակութային արտադրանքի առավել թիրախավորված ծրագրի մշակմանը, այլ պետությունների հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը: 
Հանգստի և սպորտի ծառայությունների համար 2018 թ. նախատեսված են 2,631.8 մլն դրամ հատկացումներ՝ 2017թ. 1,842.8 մլն դրամի դիմաց: Այս ուղղությամբ ծախսերի աճը 2017 թ. համեմատ կազմել է 789.0 մլն դրամ կամ 42.8 %:

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների իրականացման համար 2018 թ. նախատեսված են 8,462.4 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 8,580.0 մլն դրամի դիմաց:

Տեղեկատվության ձեռքբերման գծով 2018 թ. նախատեսված են 361.7 մլն դրամ հատկացումներ` 2017 թ. 383.6 մլն դրամի դիմաց:

Պատգամավորների հարցերը վերաբերել են որոշ մասնագիտությունների գծով պետպատվերի տեղերի վերանայմանը, մասնավոր հավատարմագրված բուհերի դիպլոմներին, ներառական կրթության ոլորտում հատկացումների նվազեցմանը, բնական գիտությունների զարգացման նպատակով ներմուծվող լաբորատոր սարքավորումների հարկմանը, բուհերի կողմից իրականացվող ուսումնական պրակտիկաների անցկացման վերանայմանը, գրադարանային գործի կազմակերպմանը և այլ խնդիրների:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԶՊՄԿ-ն վերանայում է դրույքաչափերըԶՊՄԿ-ն վերանայում է դրույքաչափերը
Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերի շուրջՀայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերի շուրջ
Ռուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը  Աղասի ԹավադյանՌուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը Աղասի Թավադյան
Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններԿոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ
Արմեն Սիմոնյան. Արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերն առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներԱրմեն Սիմոնյան. Արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերն առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պետական գանձարանի հաշվին ամբողջությամբ սուբսիդավորել 2025 թվականի գյուղատնտեսական տարվա ապահովագրավճարըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պետական գանձարանի հաշվին ամբողջությամբ սուբսիդավորել 2025 թվականի գյուղատնտեսական տարվա ապահովագրավճարը
2025 թվականին Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում և Միացյալ Թագավորությունում2025 թվականին Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում և Միացյալ Թագավորությունում
Էկոնոմիկայի նախարարությունը 15 մլրդ դրամ կուղղի վերամշակող ձեռնարկությունների կողմից մաքսատուրքերի վճարման փոխհատուցմանը՝ ԵՄ և Միացյալ Թագավորություն արտահանելու համարԷկոնոմիկայի նախարարությունը 15 մլրդ դրամ կուղղի վերամշակող ձեռնարկությունների կողմից մաքսատուրքերի վճարման փոխհատուցմանը՝ ԵՄ և Միացյալ Թագավորություն արտահանելու համար
ԱԺ փոխնախագահ. կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համարԱԺ փոխնախագահ. կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար
Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համարԼարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
Փաշինյան․հունվարի 1-ից մինչ օրս սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվել է 1625 մարդՓաշինյան․հունվարի 1-ից մինչ օրս սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվել է 1625 մարդ
Արդյոք Հայաստանում կրթության և սպորտի բոլոր ծախսերը կարող են փոխհատուցվել «սոցիալական վարկ» ծրագրի շրջանակումԱրդյոք Հայաստանում կրթության և սպորտի բոլոր ծախսերը կարող են փոխհատուցվել «սոցիալական վարկ» ծրագրի շրջանակում
Կարող եք հանգիստ քնել, եթե չեք հայտարարագրել մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները. գրավոր ձևի պահպանում չի պահանջվում, հավաստիացրել են ՀՀ ֆինանսների նախարարությունումԿարող եք հանգիստ քնել, եթե չեք հայտարարագրել մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները. գրավոր ձևի պահպանում չի պահանջվում, հավաստիացրել են ՀՀ ֆինանսների նախարարությունում
Ինչու են փոխհատուցվում ատամնաբույժի, այլ ոչ թե ակնաբույժի, նյարդաբանի կամ էնդոկրինոլոգի ծառայությունները. պարզաբանում է ֆինանսների փոխնախարարըԻնչու են փոխհատուցվում ատամնաբույժի, այլ ոչ թե ակնաբույժի, նյարդաբանի կամ էնդոկրինոլոգի ծառայությունները. պարզաբանում է ֆինանսների փոխնախարարը
Հայաստանի ապահովագրական հատվածի շահույթը երկրորդ տարին անընդմեջ երկնիշ տեմպերով նվազում էՀայաստանի ապահովագրական հատվածի շահույթը երկրորդ տարին անընդմեջ երկնիշ տեմպերով նվազում է
Մխիթար Հայրապետյան. Հայաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում՝ հաղթահարելու տեղեկատվական անվտանգության ոլորտի մարտահրավերները  Մխիթար Հայրապետյան. Հայաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում՝ հաղթահարելու տեղեկատվական անվտանգության ոլորտի մարտահրավերները  
Մխիթար Հայրապետյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՄխիթար Հայրապետյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
2025 թվականի մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանը սպառել է Էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտայի շուրջ 81%-ը՝ դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց համար2025 թվականի մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանը սպառել է Էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտայի շուրջ 81%-ը՝ դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց համար
2025թ. փետրվարի 10-14-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում  դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել2025թ. փետրվարի 10-14-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում  դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայկական գինին առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայում կայացած Wine Paris 2025 մասնագիտացված ցուցահանդեսումՀայկական գինին առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայում կայացած Wine Paris 2025 մասնագիտացված ցուցահանդեսում
2024 թվականին Հայաստանի բնակչության թիվն աճել է, սակայն մուտքի-ելքի հաշվեկշիռը մնացել է բացասական2024 թվականին Հայաստանի բնակչության թիվն աճել է, սակայն մուտքի-ելքի հաշվեկշիռը մնացել է բացասական
ԿարդաLove 2024․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն էԿարդաLove 2024․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն է
Իշխանությունները ստում են. Թադևոս Ավետիսյանը՝ գույքահարկի բարձրացման մասինԻշխանությունները ստում են. Թադևոս Ավետիսյանը՝ գույքահարկի բարձրացման մասին
Հայաստանում առաջարկում են իսկական մրգային օղու արտադրության սուբսիդավորման ծրագիր ներդնելՀայաստանում առաջարկում են իսկական մրգային օղու արտադրության սուբսիդավորման ծրագիր ներդնել
ՊԵԿ-ը պարզաբանում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման կարգըՊԵԿ-ը պարզաբանում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման կարգը
«Վերին Լարս» անցակետում Հայաստանից 324 բեռնատար է կուտակվել«Վերին Լարս» անցակետում Հայաստանից 324 բեռնատար է կուտակվել
Զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի համարԶեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի համար
Կառավարությունում քննարկվել է ՀԲ-ի հետ գործընկերության նոր՝ 2025-2029թթ. շրջանակային ծրագիրըԿառավարությունում քննարկվել է ՀԲ-ի հետ գործընկերության նոր՝ 2025-2029թթ. շրջանակային ծրագիրը
Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով
ԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակինԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակին
Կառավարությունը կողմնորոշվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների առնչությամբԿառավարությունը կողմնորոշվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների առնչությամբ
Ֆինանսների նախարարությունն օրենսդրությունը հարմարեցնում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներինՖինանսների նախարարությունն օրենսդրությունը հարմարեցնում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներին
Հայաստանն ու Հնդկաստանն ուսումնասիրում են համատեղ գիտահետազոտական մշակումների իրականացման հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանն ուսումնասիրում են համատեղ գիտահետազոտական մշակումների իրականացման հնարավորությունները
Հայաստանում մինչ օրս չկան էլեկտրասպառման օպտիմալ ծավալների վերաբերյալ հաշվարկներ, որոնց հիման վրա հնարավոր լիներ գեներացման օբյեկտներ կառուցել. փորձագետՀայաստանում մինչ օրս չկան էլեկտրասպառման օպտիմալ ծավալների վերաբերյալ հաշվարկներ, որոնց հիման վրա հնարավոր լիներ գեներացման օբյեկտներ կառուցել. փորձագետ
Հայաստանը կմիանա սևծովյան ավազանի երկրների զարգացման <Interreg Next> ծրագրին՝ 72 մլն 275 հազար եվրո բյուջեովՀայաստանը կմիանա սևծովյան ավազանի երկրների զարգացման ծրագրին՝ 72 մլն 275 հազար եվրո բյուջեով
2024 թվականն էլեկտրաէներգետիկայի ոլորտում արմատական բարեփոխումների տարի էր2024 թվականն էլեկտրաէներգետիկայի ոլորտում արմատական բարեփոխումների տարի էր
Հայաստանում արևային էներգետիկան և հիդրոէներգետիկան բազիսային դարձնելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա. ՎարդանյանՀայաստանում արևային էներգետիկան և հիդրոէներգետիկան բազիսային դարձնելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա. Վարդանյան
Նախկին պաշտոնյա. Հայաստանին անհրաժեշտ է մինչև 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային բլոկՆախկին պաշտոնյա. Հայաստանին անհրաժեշտ է մինչև 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային բլոկ
Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ամբողջությամբ կհրաժարվի շրջանառության հարկից . վարչապետԵրկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ամբողջությամբ կհրաժարվի շրջանառության հարկից . վարչապետ
Նաև այդ պատճառով ենք հեղափոխություն իրականացրել. Փաշինյանը՝ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման մասինՆաև այդ պատճառով ենք հեղափոխություն իրականացրել. Փաշինյանը՝ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման մասին
«Վիվա Արմենիա» հեռահաղորդակցային օպերատորն առաջին անգամ թողարկել է 80 մլն դոլար ծավալով պարտատոմսեր, որոնց տեղաբաշխողն Ամերիաբանկն է«Վիվա Արմենիա» հեռահաղորդակցային օպերատորն առաջին անգամ թողարկել է 80 մլն դոլար ծավալով պարտատոմսեր, որոնց տեղաբաշխողն Ամերիաբանկն է
Փորձագետ. Մեծամորի ԱԷԿ-ի փակումն՝ առանց նորի կառուցման, աղետ կլինի Հայաստանի համարՓորձագետ. Մեծամորի ԱԷԿ-ի փակումն՝ առանց նորի կառուցման, աղետ կլինի Հայաստանի համար
Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.
Հայաստանում կխստացվի վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համարՀայաստանում կխստացվի վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար
Խորհրդարանը հավանություն է տվել Խորհրդարանը հավանություն է տվել "Բյուջետային համակարգի մասին" օրենքում կատարված փոփոխություններին
Փորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկանՓորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկան
Մարզերում բնակարանների առքուվաճառքի գործարքները 2024 թվին նվազել են, սակայն փորձագետները 2025 թվին իրավիճակի փոփոխություն են ակնկալումՄարզերում բնակարանների առքուվաճառքի գործարքները 2024 թվին նվազել են, սակայն փորձագետները 2025 թվին իրավիճակի փոփոխություն են ակնկալում
Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստինՓաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին
Աղբահանության թանկացման մասին հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետարանը հետագայում մշակել է արտոնյալ փաթեթներԱղբահանության թանկացման մասին հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետարանը հետագայում մշակել է արտոնյալ փաթեթներ
Հայաստանում արդեն կա անհուսալի վարկերի մարման ծրագրին մասնակցելու 900 հաստատված դիմում. փոխնախարարՀայաստանում արդեն կա անհուսալի վարկերի մարման ծրագրին մասնակցելու 900 հաստատված դիմում. փոխնախարար
Էլեկտրամոբիլը հաշվառումից հանել եւ պահեստամասերը վաճառել Հայաստանում չի հաջողվիԷլեկտրամոբիլը հաշվառումից հանել եւ պահեստամասերը վաճառել Հայաստանում չի հաջողվի
ԱԺ պատգամավորը կարծում է, որ Հայաստանի կուտակային հիմնադրամների միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, ԿԲ-ը կտրականապես համաձայն չէ դրանԱԺ պատգամավորը կարծում է, որ Հայաստանի կուտակային հիմնադրամների միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, ԿԲ-ը կտրականապես համաձայն չէ դրան
0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ
Հայաստանում ակնկալում են հզորացնել ԱԲ էկոհամակարգը՝ ֆրանսիական ընկերությունների հետ գիտելիքների փոխանակման միջոցովՀայաստանում ակնկալում են հզորացնել ԱԲ էկոհամակարգը՝ ֆրանսիական ընկերությունների հետ գիտելիքների փոխանակման միջոցով
ԶՊՄԿ-ը կվերսկսի աշխատանքը՝ աշխատակիցների 10-օրյա գործադուլից հետոԶՊՄԿ-ը կվերսկսի աշխատանքը՝ աշխատակիցների 10-օրյա գործադուլից հետո
ԶՊՄԿ ղեկավար. Կան երրորդ ուժեր, որոնք մեր կոլեկտիվն օգտագործում են կոմբինատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համարԶՊՄԿ ղեկավար. Կան երրորդ ուժեր, որոնք մեր կոլեկտիվն օգտագործում են կոմբինատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար
4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին
ԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններումԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններում
Հայաստանում փաստաբանի ծառայությունները շարքային քաղաքացու կարողությունից վեր են դարձրել. Փաստաբանների պալատի նախագահՀայաստանում փաստաբանի ծառայությունները շարքային քաղաքացու կարողությունից վեր են դարձրել. Փաստաբանների պալատի նախագահ
Ֆինանսների նախարարությունում գոհ են աուդիտի ոլորտի բարեփոխումների արդյունքներիցՖինանսների նախարարությունում գոհ են աուդիտի ոլորտի բարեփոխումների արդյունքներից
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.02.2025
RUB4.350.01
USD396.23-0.16
EUR414.62-1.11
GBP499.13-0.40
CAD279.19-0.13
JPY26.11-0.04
CNY54.43-0.15
CHF439.62-0.47