Արմինֆո. ԱՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաների ծավալը 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 13.9 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով աճը`4.6%, նախորդ տարվա աճը`1,7%: Միաժամանակ, իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 8.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը`34.4%, նախորդ տարվա 1.6% անկման փոխարեն: Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից ԱՊՊԱ գծով հրապարակված ամսական հաշվետվությունները:
Ըստ այդ հաշվետվությունների, Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունի 479 356 տրանսպորտային միջոց, տարեկան աճը`28224 միավորներով կամ 6,3% -ով, նախորդ տարվա 10846 միավորներով կամ 2.5% -ով աճի փոխարեն: ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր ծավալների 26%-ը բաժին է ընկնում Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերությանը, 22% - Ինգո Արմենիա, 20% - Նաիրի Ինշուրանս, 12-13% -Սիլ Ինշուրանս և 7% -Արմենիա Ինշուրանս ընկերություններին:
2017-ի սեպտեմբերին իրականացված մեկ ապահովագրական հատուցման միջին գումարը կազմել է 191357 դրամ, 2016-ի սեպտեմբերինբ`199459: Ապահովագրական հատուցումների ծավալով 2017-ի 9 ամիսների արդյունքներով ԱՊՊԱ դասում առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիան`2,3 մլրդ դրամ, որին հաջորդում են` Նաիրի Ինշուրանս -1,59 մլրդ.դրամ, ԻՆԳՈ Արմենիա - 1.55 մլրդ.դրամ, ՌԵՍՈ - 1.1 մլրդ.դրամ, Սիլ Ինշուրանս - 960,6 մլն.դրամ, Արմենիա Ինշուրանս - 530.5 մլն դրամ:
Ավտոապահովագրողների բյուրոյի հաշվետվություններով, ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2017-ի սեպտեմբերի 30-ին կազմել է մոտ 60%, տարեկան աճը`10 տոկոսային կետով:
Հիշեցնենք, որ 2017 -ի նոյեմբերի 1-ից մեքենաների սեփականատերերն ստացան ընտրության, մասնավորապես, ԱՊՊԱ վկայագիրն առցանց ռեժիմով գնելու հնարավորություն: Մասնավորապես, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացրել է, որ ԱՊՊԱ պայմանագիրն առցանց ռեժիմով գնելու դեպքում ապահովագրությունը տրամադրվում է 5% զեղչով: Բացի այդ, Բյուրոն տեղեկացրել է, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կտրվի ևս մեկ հնարավորություն, որ առցանց ռեժիմով վկայագիրը գնելիս վճարը կարելի է կատարել TelCell, EasyPay, Edram և Mobid8am վճարային թերմինալների միջոցով:
Հիշեցնենք, որ Հայաստանում ակտիվորեն ընթանում է ԱՊՊԱ գործընթացների ավտոմացում: ԱՊՊԱ ներդրումից սկսած 7 տարիների ընթացքում մինչ օրս աստիճանաբար կատարելագործվում է այդ հատվածը, ինչպես նաև ապահովագրական շուկան: Արդյունքում, 2011- 2016 թվականներին ԱՊՊԱ գծով պրեմիաներն աճել են 22%, հասնելով 18,2 մլրդ դրամի, դինամիկան պահելով ինչպես պրեմիաների, այնպես էլ հատուցումների պորտֆելներում: ԱՊՊԱ պայմանագրով ավտոմեքենաների թիվը 2012-2016 թվականներին աճել է`390266-ից մինչև 468171 միավոր, իսկ վնասաբերությունը նվազել է`74% -ից մինչև 55.3%: Միայն 2016-ին վնասաբերությունն ավելացել է 2.3%, ինչը պայմանավորված է մարտից եվրոպրոտոկոլների ներդրումով, իսկ աճի շարունակությունը`ապրիլից ուղղակի հատուցումների համակարգի ներդրումով: Արդյունքում, 2017 թվականի վերջին վնասաբերությունը կանխատեսվում է 65-68% սահմաններում: Բայց Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացումը չի սահմանափակվում միայն ընթացակարգերի ներհանրապետական փոփոխություններով, քանի որ ավելի քան մեկ տարի քննարկումներ են ընթանում Green Card Բյուրոյի հետ, ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրոթյան միջազգային համակարգին Հայաստանի հնարավոր մասնակցության առնչույամբ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալույան`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, ԱՊՊԱ հատվածում ապահովագրական պրեմիաների և հատուցումների գծով առաջատարն է է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, այնուհետև հաջորդում են` «ԻՆԳՈ Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունները: ԱՊՊԱ մասնաբաժինը ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալում մասնաբաժինը կազմել է 56,08%, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալում`66,82%: Ընդհանուր առմամբ, ապահովագրական պրեմիաների ծավալը (ընդհանուր ապահովագրության բոլոր տեսակներով) կազմել է 24.6 մլրդ դրամ (տարեկան աճը`3.8%), իսկ ապահովագրական հատուցումները`11,98 մլրդ դրամ (տարեկան աճը`19,3%): Հայաստանում գործում է վեց ապահովագրական ընկերություն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ