Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017 17:26
Նաիրա Բադալյան

ՍԱՊԾ պետն աննպատակահարմար է գտնում ԳՄՕ-արտադրանքի իրացումը հանրապետության տարածքում

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանն աննպատակահարմար է գտնում ԳՄՕ-արտադրանքի իրացումը հանրապետության տարածքում: «Ես, որպես քաղաքացի, չէի ցանկանա սնվել ԳՄՕ տարրեր պարունակող մթերքներով՚, - հայտարարել է նա լրագրողներին` այսօր կառավարության նիստի ավարտից հետո:

 

Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ գիտության բնագավառում վաղուց ի վեր տարբեր բանավեճեր են ընթանում գենամոդիֆիկացված օրգանիզմների շուրջ: Միևնույն ժամանակ, իր լիազորությունների շրջանակում ՍԱՊԾ ուսումնասիրում է նշված արտադրանքի ներմուծման և շրջանառության գործընթացը: «Այժմ «Մոնսանտո՚ ընկերության կողմից ներմուծվող սերմերի ծավալը չի գերազանցում ներմուծման ընդհանուր ծավալի 1 տոկոսը: Չեմ կարծում, որ դա, տվյալ պահին մեծ ռիսկեր է պարունակում՚, - հայտարարել է Կարապետյանը: Ապագայում ՍԱՊԾ մտադիր է լայնածավալ դիտարկման ծրագրեր իրականացնել բուսական ծագում ունեցող մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ԳՄՕ հայտնաբերման մասով: «Դիտարկման արդյունքների ամփոփումից հետո մենք կստանանք ողջ պատկերը, ինչը թույլ կտա գնահատական տալ վերահսկողության առումով՚, - ասել է նա: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է պաշտոնյան, Հայաստանի օրենսդրության իմպերատիվի համաձայն, մթերքների վրա պարտադիր պետք է լինի ԳՄՕ առկայության վերաբերյալ նշում: Նույն սկզբունքը պահպանվում է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում, որտեղ սննդամթերքում ԳՄՕ պարունակության թույլատրելի շեմը սահմանված է 0,9 տոկոսի մակարդակում:

 

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, իր հերթին, նշել է, որ գերատեսչությունն ուսումնասիրիում է «Մոնսանտոյի՚ գործունեությունը, որն արդեն 20 տարի գրանցված է ու գործում է երկրում: «Այսօր մենք ուսումնասիրում ենք ընկերության գործության հնարավոր ռիսկերը` նաև շրջակա միջավայրի պահպանության առումով՚, -  հայտարարել է նախարարը: Ուշագրավ է, որ, ինչպես նշել է Առաքելյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, դեռ 2013 թվականին Հայաստանում ԳՄՕ-արտադրանքին առնչվող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Բնապահպանության նախարարությունը, սակայն, առայժմ անհայտ  պատճառներով, գործընթացը կասեցվել է: «Նախատեսում ենք վերադառնալ օրենսդրական նախաձեռնությանը և հասկանալ, թե որքանով արդիական է այն այսօր, և արդյոք դրա անհրաժեշտությունը կա՚, - նշել է նա:

 

Միևնույն ժամանակ, գյուղնախարարը վտանգ է տեսնում այն առնչությամբ, որ ԳՄՕ-սերմերի օգտագործումը կփչացնի բնահողը և հարվածի տակ կդնի օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում: «Վտանգ միշտ էլ կա: Մեզ հարկավոր է հասկանալ, թե որքանով է իրականությանը համապատասխանում այն, ինչի մասին այսօր խոսում են, ինչպիսի ռիսկեր կան՚, - եզրափակել է գյուղնախարարը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կայացել էր «Վալմոնտ՚ և ««Մոնսանտո՚ ընկերությունների գործունեության շնորհանդեսը: Երկու ընկերություններն էլ լավ հայտնի հետ համաշխարհային շուկայում: Valmont Irrigation-ը զբաղվում է մեխանիզացված ոռոգման սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ, և վերջինիս նկատմամբ, որպես այդպիսին, պահանջներ չկան: Նույնը չի կարելի ասել անդրազգային Monsanto ընկերության մասին, որը զբաղվում է տրանսգենային սերմեր ու թունաքիմիկատների արտադրությամբ: ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը ներկայացրել է դրանց մուտքը հայաստանյան շուկա, մինչդեռ երկու տարի առաջ Հայաստանն արգելել է ԳՄՕ արտադրությունը, սակայն գենամոդիֆիկացված բաղադրիչներ պարունակող սննդամթերքի ներմուծումը թույլատրված է՝ հատուկ մակնշման դեպքում: Այսինքն՝ շուկան, որպես այդպիսին, պաշտպանված չէ նման արտադրանքից: Իհարկե, ԱՊՀ-ում Monsanto-ի վաճառքի գծով մենեջեր Ալեքսանդր Զվյագինցևը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ ընկերությունը հայ գործընկերներին չի առաջարկի աշխատել գենամոդիֆիկացված արտադրանքով, քանի որ իրենք «դա չեն անում երկրներում, որտեղ դա արգելված է»: Բայց ահա արդեն շուրջ 20 տարի է, ինչ ընկերությունը Հայաստանում սերմեր է իրացնում և խորհրդակցություններ անցկացնում գյուղացիների հետ: Ամերիկյան ԳՄՕ հսկայի հայկական շուկա հնարավոր մուտքի թեման անտարբեր չի թողել աշխարհահռչակ  System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանին, ով Facebook-ի իր էջում անդրադարձել է այդ թեմային: Նա Հայաստանին կոչ է արել հեռու մնալ ամերիկյան Monsanto ընկերությունից, որը զբաղվում է տրանսգենային սերմերի, թունաքիմիկատների արտադրությամբ: Թանկյանը, մասնավորապես, գրում է, որ Monsanto-ն թունավորել է ԱՄՆ շրջակա միջավայրը, և վերջինիս գենամոդիֆիկացված մթերքները կարող են վերջ դնել օրգանական սննդին: «Իր քաղաքականության պատճառով Monsanto-ն ԱՄՆ-ում և Եվրոպայում հայտնի է՝ որպես «չարիքի կորպորացիա»: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Հայաստանում հնարավորություն ունեմ վայելելու էկոլոգիապես մաքուր, խրթխրթան խնձորների համը»: Սեպտեմբերի վերջին The Guardian-ը  մերկացնող հոդված էր հրապարակել այն մաիսն, որ «Մոնսանտոն՚ պաշտոնապես տարեկան շուրջ 300000-400000 է ծախսել Եվրախորհրդարանում  իր շահերը ներկայացնելու համար: Հրապարակվել է նաև ընկերության ներքին նամակագրությունը, որում աշխատակիցները քննարկում են եղանակներ, թե ինչպես խոչընդոտել գլիֆոսատի պեստիցիդի նորմալ ուսումնասիրմանը և վտանգավոր ճանաչմանը, և այդ  մասին գրել են ԱՄՆ պաշտոնյաների և գիտնականների: Ավելի ուշ նաև պարզվել է, որ եվրոպական EFSA կազմակերպությունը, որը պատասխանատու է մթերքների անվտանգության համար, արդեն պատճենել է գլիֆոսատի մասին 2015 թվի իր հաշվետվությունը` 2012 թվի  Monsanto հեղինակության հաշվետվությունից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը 
Հայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրովՀայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրով
Պետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ ՊապոյանՊետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ Պապոյան
Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտումՀայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակինԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
Փորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելըՓորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելը
Հայաստանը 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հավաքել է 269,4 մլրդ դրամ հարկ՝ առաջին եռամսյակում նախատեսված 610,2 մլրդ դրամի դեպքումՀայաստանը 2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հավաքել է 269,4 մլրդ դրամ հարկ՝ առաջին եռամսյակում նախատեսված 610,2 մլրդ դրամի դեպքում
Խուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցումԽուդաթյան․ ռուսական կողմի հետ կա փոխըմբռնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում
Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%Ռուսաստանի Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 15.5%
Հայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրաՀայաստանում դատարանների որոշումները չեն ազդի խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա
Թբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքինԹբիլիսի․ Կուլեւի նավահանգստի ներառումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում կվնասի Միջին միջանցքին
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներԿյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
ԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիինԱՏՁՄ 25 տարին. տեխնոլոգիական Հայաստանը պատրաստ է ավելիին
Հայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համարՀայաստանում կներդրվի զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյան։ Վերջիններիս կվարկանշեն և կպատժեն անբարեխիղճ աշխատանքի համար
Հայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակըՀայաստանի կառավարությունը հստակեցրել է սոցիալական կրեդիտներ ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծըՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը
Հայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրումՀայաստանը հերթական ուղղումն է կատարում ԶՖԳ հետ ֆինանսական համաձայնագրում
Հայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերովՀայաստանի ԿԲ-ը սահմանել է ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ վճարումների սպասարկման միջնորդավճարների շեմերը․  0,5%՝ ArCa և 0,9%՝  Visa և MC քարտերով
Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով
Վրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկՎրաստանում ստեղծվում է տնտեսական զարգացման բանկ
Բժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ ԱվանեսյանԲժշկական ապահովագրությամբ քաղաքացիները ծառայությունների մեծ մասի համար չեն վճարում, բայց համակարգն անվճար չէ․ Անահիտ Ավանեսյան
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
iDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտիցiDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտից
ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
Turkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումըTurkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումը
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրը
Հայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլարՀայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլար
Հայաստանի Հայաստանի "Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին" ՓԲԸ-ն կդառնա BIPM-ի անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբՀայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբ
Հայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել էՀայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել է
Հայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն էՀայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն է
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծիՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծի
Երևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրըԵրևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը
NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծըNVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերիՓոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումըՀայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանըՀայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ըՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ ԽուդաթյանՀայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» էՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%
Հայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համարՀայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումըՀայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
Գալուզին․ Գալուզին․ "Ռոսատոմ"-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրագործմանը
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.02.2026
RUB4.88-0.01
USD376.94-0.63
EUR446.90-1.50
GBP513.28-1.69
CAD276.80-1.48
JPY24.57-0.09
CNY54.57-0.14
CHF489.85-1.71