Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը կարևորել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի այցը և մասնակցությունը Հայաստանում տեղական իշխանությունների 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը և ակտիվ մասնակցում է ԵԽ կանոնադրական և խորհրդատվական բոլոր մարմինների, այդ թվում նաև՝ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին։
Տիկին Մոսլեր-Թյորնշտրյոմն արդյունավետ է համարել ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ ձևավորված համագործակցությունը, նշելով, որ իրենց համար Հայաստանը վստահելի գործընկեր է: Նա տեղեկացրել է, որ արգասաբեր քննարկումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, ծանոթ է ոլորտում կատարվող բարեփոխումներին և այդ գործընթացում աջակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
Վարչապետն ու ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ: Կարեն Կարապետյանը ներկայացրել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումների տրամաբանությունը, որոնց նպատակը համայնքային կառավարման մարմինների մտածելակերպի փոփոխությունն է, դրանց դերի բարձրացումը և որոշումների ընդունման առավել ամուր օղակի ձևավորումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումներին Կոնգրեսի մշտական աջակցության համար, այդ թվում` 2016 թ. ստորագրված Հայաստան-Եվրոպայի խորհուրդ հետմոնիթորինգային երկխոսության ճանապարհային քարտեզի շրջանակում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |