Արմինֆո. Հայաստանում Beeline-ը և «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը» (ՀԳՀՄ) համատեղ անցկացնում են «Անվտանգ աշխատատեղը մեր նպատակն է» խորագրով շաբաթը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, այս միջոցառումը Հայաստանում աշխատանքի անվտանգության մշակույթի տարածման ՀԳՀՄ-ի ռազմավարության մի մասն է։ Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան քոլեջների ուսանողներն ու շրջանավարտները, ովքեր պատրաստվում են աշխատանքային գործունեություն սկսել երկրում, կծանոթանան աշխատանքի անվտանգության ոլորտում այնպիսի խոշոր կազմակերպությունների փորձի հետ, ինչպիսիք են Beeline-ը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն։
«Աշխատանքի պաշտպանության շաբաթ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, և մենք ուրախ ենք մասնակցություն ունենալ նման միջոցառմանը։ Մենք շատ ուշադիր ենք մեր աշխատակիցների անվտանգության նկատմամբ և այժմ ուրախ ենք կիսվել այդ փորձով հայ երիտասարդների հետ, որպեսզի հնարավորինս ապահովագրենք նրանց կյանքն ու առողջությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեր բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են աշխատանքի անվտանգ կատարման հրահանգավորումներ և ուսուցումներ։ Համոզված եմ, որ մեր ընկերության աշխատանքի անվտանգության մասնագետների փորձն օգտակար կլինի ծրագրի բոլոր մասնակիցների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարիա Իգիթյանը։
Աշխատանքի անվտանգության շաբաթվա ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ, մրցույթներ և այցելություններ Հայաստանում Beeline-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գրասենյակներ։ Դասընթացները վարելու են երեք կազմակերպությունների աշխատանքի անվտանգության մասնագետները։
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: