Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 11:52
Նաիրա Բադալյան

Նոյեմբերի 11-ից «Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղու վերջին կանգառը կլինի մետրոյի «Երիտասարդական՚ կայարանը

Արմինֆո. Նոյեմբերի 11-ից «Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղու վերջնակետը կլինի մետրոյի «Երիտասարդական՚ կայարանը: Երթուղին կշահագործվի հաստատված  չվացուցակի  պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։ Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, «Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով, ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:

Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:

Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային քարտերով։ «Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։

Ավելի վաղ, հունիսի 8-ին ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման ծառայություններին, մտահոգություն էր հայտնել այն առնչությամբ, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին։ «Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները», - ընդգծել էր Կ.Կարապետյանը։  Վարչապետը հանձնարարել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին  քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։ Դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին` վարչապետը մեկ անգամ ևս հանձարարել էր կարգավորել դաշտը՝ հստակ հայտանիշեր դնելով: Վարչապետն առաջարկել էր երթուղային գիծ մշակել, սակագներ հաստատել և այլն: Արդյունքում` հունիիս 14-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել էր առաջին փորձնական երթուղին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.02.2020
RUB7.530.02
USD478.63-0.32
EUR517.06-1.31
GBP622.510.11
CAD361.610.60
JPY43.42-0.24
CNY68.36-0.23
CHF486.61-1.72



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000