Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017 12:54
Տաթևիկ Շահունյան

Prօwine China 2017. երկու հիմնադրամները հայկական գինու և կոնյակի արտադրողների համար ճանապարհ են հարթում դեպի չինական շուկա

Արմինֆո. Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամների աջակցությամբ գինի, կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող 13 ընկերություն նոյեմբերի 14-16-ը առաջին անգամ Չինաստանի Շանհայ քաղաքում մասնակցում են «Prօwine China 2017ե ցուցահանդեսին։ Հայաստանյան գինեգործությունը և կոնյակագործությունը ներկայացվում է միասնական տաղավարով։ Ոլորտը կառավարության գերակայություններից է, ուստի արտահանման ներուժ ունեցող ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվել է պետական աջակցության շրջանակում։

«Prօwine Chinaե-ն ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների և մասնագետների այցելություն։ Հիմնադրամների ներկայացուցիչները միջազգային գնորդ կազմակերպությունների և դիստրիբյուտորների հետ նախնական ճանաչողական աշխատանք են կատարել՝ հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկ ձևավորելու նպատակով։

Ասիական շուկան Հայաստանի համար թիրախային է, որտեղ, երկու հիմնադրամների մասնագետների գնահատմամբ, հայկական արտադրանքը մրցունակ է՝ գինեգործության հազարամյա ավանդույթների և նորագույն տեխնոլոգիաների համադրության շնորհիվ։ Հայկական գինիներն ու կոնյակներն այսօր արտահանվում են աշխարհի շուրջ 25 երկիր:

«Ասիական շուկան հայկական ընկերությունների համար նոր, բայց արտահանման հեռանկարային ուղղություն է։ Մենք մեծ ծրագրեր ունենք. կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել գինեգործության ու կոնյակագործության համար, ոլորտի նկատմամբ ակնհայտ է նաև ներդրողների ու միջազգային գնորդների հետաքրքրությունը։ Որպես արդյունք, Հայաստանի տարբեր շրջաններում մեծանում են խաղողի այգետարածքները, հիմնվում են նոր գործարաններ, տուրիզմի այս ուղղությունը դեպի մեր երկիր է գրավում ավելի շատ զբոսաշրջիկներիե,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: 

«Գինու բնօրրանում՝ Հայաստանում այսօր գինեգործությունը վերածնունդ է ապրում և այս ցուցահանդեսի մասնակցությամբ, որպես արքայական ըմպելիքին մարդկությանը ծանոթացրած երկիր, գինու միջազգային շուկան կրկին գրավելու հայտ ենք ներկայացնում: Հայկական գինին ու կոնյակը հագեցած են համահոտային յուրահատուկ փնջով և ունեն բոլոր նախադրյալները՝ միջազգային շուկայում արժանի մրցակցային տեղ գրավելու համարե,- նշել է Հայաստանի խոխողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Հիշեցնենք, արտահանման և միջազգային շուկայում ճանաչելիության խթանման  նպատակով երկու հիմնադրամների ղեկավարները համատեղ գործունեության պայմանագիր են ստորագրել 2017 թ. սեպտեմբերի 5-ին:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000