Արմինֆո. «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու գործարքը տրամաբանական էր: Նման կարծիքի է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին ղեկավար և ՀՀ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը:
Պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե որքան կարող էր ստանալ Հայաստանի բյուջեն, եթե այդ գործարքը չկայանար, ՀՀ վարչապետը նշել է, որ այն ժամանակ 300 մլն դոլար գինը համապատասխանում էր շուկայական պայմաններին: Վաճառքի ժամանակ հաշվի է առնվել երկու գործոն`գույքի արժեքը և ակնկալվող եկամուտը: Այսօրվա դրությամբ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժնետերեր «Գազպրոմը» դեռ ոչ մի լումա շահաբաժին չի ստացել: Ավելին, այդ ընթացքում ներդրել է մոտ $ 1 մլրդ: Այդ միջոցներով գազաֆիկացման մակարդակը 18%-ից հասցվել է 96% -ի, կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը, կառուցվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, իսկ ստորգետնյա գազի պահեստավորման ծավալն ավելացել է`60 միլիոն խմ-ից մինչև 150 միլիոն խորանարդ մետր: Բացի այդ, «Գազպրոմի» ներդրումները զգալիորեն բարձրացրել են երկրի ողջ էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը: Այդ տեսանկյունից Հայաստանն այսօր, ըստ միջազգային փորձագետների, ավելի բարձր է, քան Եվրամիության շատ երկրների էներգետիկ համակարգերը: Իսկ այն շահաբաժինները, որոնք Հայաստանն ստացել է այդ գործարքի արդյունքում, ավելի շատ է, քան շատերը կարող պատկերացնել:
![]() | 4.44 | 0.03 |
![]() | 403.54 | 0.30 |
![]() | 434.77 | -0.08 |
![]() | 507.37 | 0.09 |
![]() | 296.83 | -0.24 |
![]() | 27.60 | -0.32 |
![]() | 56.23 | -0.08 |
![]() | 458.67 | -2.18 |