Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 19:24
Կարինա Մելիքյան

Beeline-ն առաջարկում է նոր հնարավորություններ  Neo, Neo Max և Quatro փաթեթների բաժանորդներին

Beeline-ն առաջարկում է նոր հնարավորություններ  Neo, Neo Max և Quatro փաթեթների բաժանորդներին

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը Neo, Neo Max և Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդներն այսուհետ կարող են շարունակել օգտվել փաթեթում ներառված ֆիքսված ինտերնետ ծառայությունից՝ նույնիսկ եթե ժամանակին չեն կատարել վճարումը։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, այս բոլոր փաթեթներից օգտվող բաժանորդներին՝ վճարումն ուշացնելու դեպքում փաթեթի գործողության ավարտից հետո հասանելի կլինի 256 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ։ Ֆիքսված ինտերնետի նախնական արագությունը կվերականգնվի անմիջապես փաթեթի ակտիվացումից հետո:

«Neo, Neo Max և Quatro ծառայությունները արդեն շատ սիրված են մեր բաժանորդների կողմից՝ իրենց պարզության և հարմարավետության համար։ Իսկ այժմ դրանք առաջարկում են ևս մեկ առավելություն՝ մշտապես օնլայն մնալու, նույնիսկ եթե բաժանորդն ուշացրել է վճարումը։ Իսկ փաթեթներում ներառված բոլոր ծառայությունների դիմաց վճարելու համար բավական է պարզապես լիցքավորել բջջային համարը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Neo, Neo Max և Quatro փաթեթների շրջանակում բաժանորդներին տրամադրվում են բջջային կապի,  ֆիքսված և բջջային ինտերնետի համակցված ծառայություններ, իսկ  Quatro-ի դեպքում՝ նաև հեռուստատեսութուն: 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով կամ 0611 անվճար հեռախոսահամարով:

Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000