Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 14:32
Ալինա Հովհաննիսյան

ՊԵԿ-ը և ՀԲ-ն կառուցողական համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:

Քննարկելով ՀԲ հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի իրականացման ընթացքը՝ կողմերը երկուստեք արձանագրել են արդյունքները, որոնցով Միգարա դե Սիլվան բարձր է գնահատել Հայաստանի հարկային ծառայության գործունեությունը և ծրագրի արդյունքում վարչարարության ոլորտում արձանագրված դրական քայլերը: «2017թ. պետբյուջեի հարկային եկամուտների ապահովումը բարեհաջող է ընթանումե,-վստահեցրել է կոմիտեի ղեկավարը՝ նշելով, որ մուտքերի ապահովման արդյունավետության հարցում էական նշանակություն ունեն հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ պատվիրակությանը համագործակցության համար՝ նշելով, որ համատեղ կյանքի կոչված ծրագրերը հաջողությամբ են գործում: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ունենալով կառուցողական գործընկերության կայացած փորձ: