Արմինֆո.Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ աճել են 1.5%, նախորդ շաբաթվա`1.1% անկման փոխարեն: Դինամիկայի աճը մեծ հաշվով պայմանավորված էր ոսկու, արծաթի և պլատինի գների աճով և պալադիումի բարձր գնի պահպանումով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի նոյեմբերի 13-19-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20051.98 դրամ (շաբաթական աճը`1.0%), արծաթ – 266.55 դրամ (շաբաթական աճը`1.2%), պլատինիում – 14550.48 դրամ (շաբաթական աճը`1.2%), պալադիում – 15724.85 դրամ (շաբաթական աճը`2.4%):