
Արմինֆո. Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիաե ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Զվարթնոցե միջազգային օդանավակայանից առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել
Մոսկվայի «Վնուկովոե օդանավակայան: Այդ մասին հայտնում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյանե անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:
Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակե օդանավակայանում բազավորված «Տարոն-Ավիաե ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովոե օդանավակայան)- Գյումրի երթուղիներով:
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

