Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2017 16:13
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյան. Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն

Կարեն Կարապետյան. Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբե համաժողովի բացմանը:

Ողջունով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի: Միաժամանակ, Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի մեջ առանցքային կարևորություն ունի մարզային և համայնքային զարգացումը: «Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսներիե, - ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ: Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն: Դրանցից շատերը իրենց լուծումներն արտահանում են Հայաստանից դուրս: Վարչապետի համոզմամբ, այս ամենից շահում է մեր քաղաքացին, քաղաքն ու մարզը, և գործընթացը դրական է ազդում մեր երկրի տնտեսության զարգացման վրա:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն անմիջական կապ ունի ստրատեգիական նշանակություն ունեցող Թվային օրակարգի հետ, որը ձևակերպելու և իրականացնելու համար «Թվային Հայաստանե հինադրամը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում են միասին: «Առանց թվային օրակարգի իրականացման անհնար է մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն է տալու ապահովել մեր երկրի մրցունակությունը, բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը եւ թափանցիկության մակարդակը, բարելավել բիզնես միջավայրը: Թվային օրակարգի զարգացման և իրականացման մեջ մեծ դեր կարող են խաղալ մեր տեխնոլոգիական կենտրոնները: Պետությունը չափազանց շահագրգռված է, ողջունում և քաջալերում է մեր տեխնոկենտրոնների մասնակցությունն այս գործընթացինե, - շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս ականատես ենք լինում ժամանակակից գիտելիքահեն կենտրոնների ստեղծմանը և տարածմանը մեր երկրում: Վարչապետն ուրախալի է համարել, որ այս կենտրոնները չեն ստեղծվում միայն Երևանում: «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Թումոե կենտրոնները, «Սմարթ կենտրոնիե հիմնադրումը Լոռիում հիանալի օրինակներ են, որոնք թույլ են տալիս հավատալ, որ մենք ի վիճակի ենք բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը հասցնել մեր երկրի հեռավոր շրջաններ և մատչելի դարձնել մեր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք ապրում մայրաքաղաքից: Մենք հետամուտ ենք լինելու, որ այս գործընթացը շարունակվի ավելի մեծ թափով, և պատրաստ ենք աջակցելու ցանկացած լավ, տրամաբանական նախաձեռնությանե, - ասել է վարչապետը:

Դիմելով համաժողովի մասնակից երիտասարդներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նրանք մեր երկրի ամենամեծ ներուժն են: «Մենք լավ հնարավորություն ունենք ձեզ հետ, որպեսզի յուրաքանչյուրս իր քաղաքում, մարզում՝ սեփական մասնակցությունը բերի այն փոփոխություններին, որոնք նախաձեռնել ենք: Մենք շատ ենք խոսում թվային օրակարգի մասին, քանի որ դա չափազանց արդիական է՝ ուղղակի օրվա հրամայական: Երբ կարողանանք բնութագրել մեր կառավարման սուբյեկտները, թվայնացնենք այն, այդ ժամանակ էլ ֆիքսվելու են մեր թերությունները, առավելությունները, շարժիչ ուժըե, - ընդգծել է վարչապետը՝ համաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Համաժողովը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հետ համագործակցաբար: Երկօրյա համաժողովին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից 150 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով։ Համաժողովի նպատակն է Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ, ինչպես նաև էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` շահագրգռելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մշակույթի և մտածելակերպի ձևավորումը թվային Հայաստանի և էլեկտրոնային հասարակության գաղափարների իրականացմանն ընդառաջ:

Ավելի վաղ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտնել էր, որ

Հայաստանում գործող ավելի քան 500 ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հաղթահարել է $600 մլն շրջանառությունը: Միայն վերջին 7 ամիսներին արձանագրվել է 30-35% աճ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.01.2026
RUB4.880.05
USD379.990.57
EUR441.32-0.14
GBP509.410.23
CAD273.530.59
JPY24.030.09
CNY54.520.06
CHF474.040.06