Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2017 17:58
Նաիրա Բադալյան

Հայաստանի հագուստ և կոշիկ արտադրող ընկերությունները՝ Bee-Together թեթև արդյունաբերության միջազգային գործարար հարթակում

Արմինֆո. Նոյեմբերի 15-ից 16-ը Մոսկվայում կայացած Bee-Together թեթև արդյունաբերության գործարար հարթակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ իրականացվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցովե ծրագրի շրջանակներում, արդեն 4-րդ անգամ ներկայացվել են Հայաստանի հագուստ և կոշիկ արտադրող ընկերությունները:  Այս տարի Հայաստանից միջոցառմանը մասնակցել են 24 ընկերություններ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Bee-together-ը գործարար հարթակ է, որտեղ արտադրողներին հնարավորություն է ընձեռվում հանդիպելու Ռուսաստանի հագուստի և կոշիկի առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ և բանակցելու արտադրական ծառայությունների մատուցման շուրջ (аутсорсинг/outsourcing): Այս տարի Bee-Together գործարար հարթակին մասնակցել են 100-ից ավելի արտադրողներ շուրջ 10 երկրից:

ՄԱԱԶԿ ծրագրի շարունակականության շնորհիվ, հայաստանյան ընկերություններին հաջողվել է համագործակցություն հաստատել Ռուսաստանի հագուստի և կոշիկի խոշորագույն ապրանքանիշերը ներկայացնող կազմակերպությունների հետ և կնքել արտահանման պայմանագրեր:

Միջոցառման շրջանակում կայացել են շուրջ 30 հանդիպումներ: Ռուսաստանյան ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ տեղադրելու իրենց արտադրական պատվերները  Հայաստանի ձեռնարկություններում: Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, ակկնկալվում է նոր պայմանագրերի կնքում:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցովե ծրագիրը բազմակողմանի փորձագիտական աջակցություն է տրամադրում արտադրողներին, այդ թվում՝ մարքեթինգային, իրավաբանական, ֆինանսական կառավարման, կադրերի ապահովման, նմուշների պատրաստման, հումքի ձեռքբերման, արտադրության կազմակերպման, արտադրանքի որակի վերահսկման և այլ հարցերում: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
10.07.2020
RUB6.84-0.03
USD486.730.13
EUR549.62-1.60
GBP613.77-1.92
CAD357.84-2.76
JPY45.580.23
CNY69.590.16
CHF517.03-1.73



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000