Արմինֆո. «Կոնվերս Բանկը բարելավել է ապառիկ վարկավորման պայմանները և հաճախորդներին է առաջարկում մինչև 36 ամիս ժամկետով, մինչև 2 մլն դրամի ապառիկ վարկավորում՝ սկսած 9 տոկոս տարեկան տոկոսադրույքից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, զուգահեռաբար, Բանկն իր Shopping card քարտապաններին է առաջարկում 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 24 ամիս մարման ժամկետով ապառիկ վարկավորում»-տեղեկացրել են Բանկում:
Աղբյուրի համաձայն, վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 15 րոպեում:
«Ավելին՝ վարկավորումը հնարավորինս մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու նպատակով Բանկն ընդլայնել է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` որպես գործակալ ներառելով Հայփոստ ՓԲԸ բաժանմունքների լայն ցանցը, և ապառիկ վարկավորում է իրականացնում նաև Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերում»,- եզրափակել են Բանկում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս բանկի սպառողական վարկերի ծավալն ավելացրել է 40,4%, մինչև 39,6 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում, որը այդ ժամանակահատվածում կազմել է 150.1 մլրդ դրամ, տարեկան 39.3% աճով, սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմել է 26.4%: Կոնվերս Բանկի մանրածախ վարկերի պորտֆելը տարեկան կտրվածքով ավելացել է 37,8%, մինչև 66,1 մլրդ դրամ:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD:
![]() | 5.02 | -0.01 |
![]() | 388.48 | 0.18 |
![]() | 422.28 | -0.11 |
![]() | 480.74 | 1.66 |
![]() | 286.72 | 0.22 |
![]() | 29.14 | -0.15 |
![]() | 56.53 | 0.16 |
![]() | 423.41 | -1.01 |