Արմինֆո.Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի բացումը:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնիե կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները: Գրասենյակը զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների և ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ-չինական գործարար կապերի ստեղծմամբ: Ցինտաո քաղաքի գրասենյակի գործառույթներն իրականացվելու են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից: Համագործակցության գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500 քմ, որն ապագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է ընդլայնվել:
Գրասենյակի բացումն ազդարարվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնիե (Belt & Road Collaborative Innovation Center) միջև համապատասխան պայմանագրերի ստորագրմամբ:
RUB | 4.83 | -0.01 |
USD | 379.42 | -0.91 |
EUR | 441.46 | -1.78 |
GBP | 509.18 | -2.44 |
CAD | 272.94 | -0.93 |
JPY | 23.94 | -0.03 |
CNY | 54.46 | -0.08 |
CHF | 473.98 | -0.84 |

