Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017 18:24
Ալինա Հովհաննիսյան

Երևանում ավարտվեց «ՎԵՈՆե-ի գլոբալ դիջիթոնը

Երևանում ավարտվեց «ՎԵՈՆե-ի գլոբալ դիջիթոնը

Արմինֆո. Երևանում ավարտվեց «ՎԵՈՆե ընկերությունների խմբի առաջին գլոբալ Դիջիթոնը։ Այդ ներքին հեքըթոնին մասնակցել են խմբի ընկերությունների 60 աշխատակիցներ 12 երկրներից, իսկ միջոցառմանը առցանց հետևել են 35 հազար դիտորդներ։

Դիջիթոնը նորարարությունների մրցույթ է, որը ստեղծված է «հեքըթոնե ձևաչափում նոր թվային պրոդուկտների մշակման նպատակով։ «ՎԵՈՆե խմբի համար սա փոխգործակցության նոր ձևաչափ է, որտեղ աշխատակիցների ուժերը ուղղված են հաճախորդների համար արդիական լուծումների ստեղծմանը։ Աշխատակիցների ներուժը բացահայտվել է մի քանի փուլով․ սկզբում մրցումներ տեղի ունեցան տեղական ընկերությունների մակարդակով, հետո այդ փուլի հաղթողները մասնակցեցին տարածաշրջանային փուլին (եվրասիական փուլը տեղի ունեցավ այս ամառ՝ Սևանի ափին)։ Եվ վերջապես բոլոր տարածաշրջանների հաղթողները եկան մասնակցելու գլոբալ դիջիթոնին Հայաստանում։

«Այս անգամ մասնակից թիմերը կենտրոնացել էին մեր գլոբալ պրոդուկտի զարգացման վրա։ Տարբեր շուկաների ներկայացուցիչներ՝ բոլորը մեկ տարածությունում միասին մշակում էին լուծումներ, որոնք պետք է զգալիորեն ազդեն սպառողական փորձի վրա։ Ես անհամբեր սպասում եմ, երբ պիտի կյանքի կոչվեն հաղթողների գաղափարներըե, - նշել է Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

«Գլոբալ Դիջիթոնը ավարտվեց, և բոլորի անունից շնորհավորում եմ հաղթողներին։ Թեև սա այն դեպքն է, երբ կարելի է շնորհավորել նաև մասնակիցներին, քանի որ Դիջիթոնը պարզապես մրցույթ չէ՝ սա հանդիպելու, հետաքրքիր ժամանակ անցկացնել և նոր բաներ սովորելու լավ առիթ է։ Վստահ եմ, որ ոչ ֆորմալ մթնոլորտում տարբեր երկրներից գործընկերների հետ շփումը բոլորի համար օգտակար էր։ Իսկ ինչ վերաբերում է մրցումների ժամանակ առաջացած գաղափարներին, ապա կարծում եմ, դրանցից և ոչ մեկը չի կորչիե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բուն մրցումները մասնակիցների համար տևել են 24 ժամ։ Այդ ընթացքում թիմերի համար հասանելի են եղել հատուկ մենթորներ, ովքեր օգնում էին գաղափարների իրականացման գործում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000