Արմինֆո. «Եթե Հայաստանը դուրս կգա այդ ԵԱՏՄ-ից, ապա նրա տեղն, անկասկած, կզբաղեցնի Ադրբեջանը», - նոյեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում, «Ելք» դաշինքի կողմից նախաձեռնված`«Հայաստանի հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դենոնսացման գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի լսումների ընթացքում հայտարարել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նա ընդգծել է, որ Բաքու կատարած իր այցի ընթացքում Լավրովը բացահայտ հայտարարեց, որ Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի միացումը ԵԱՏՄ-ին: «Ես բացարձակապես կասկած չունեմ, որ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա նրա տեղն անմիջապես կզբաղեցնի Ադրբեջանը», - ընդգծել է տնտեսագետը:
«Պետք չէ սպասել, որ տնտեսական իրավիճակի վատթարացող Ռուսաստանում պարտադիր կազդի Հայաստանի վրա: Հիշեք, մեզ տնտեսական անկում էին կանխատեսել դեռ 2015 թվականին, և ի՞նչ: Չէ որ ոչ մի նման բան տեղի չունեցավ: Մենք պետք է ոչ միայն նստենք ու քննադատենք, այլ աշխատենք, որպեսզի օգուտ ստանանք ինչպես ԵՄ հետ, այնպես էլ ԵԱՏՄ հետ համագործակցությունից», - ասել է փորձագետը:
Մանասերյանը նշել է նաև, որ ընդդիմությունը մշտապես ընդգծում է, որ մեզ մոտ կրճատվում է օտարերկրյա ներդրումների թիվը, «Իսկ ով է ասել. թե մենք կարիք չունենք ներքին ներդրումների», - հռետորական հարցադրում է արել Մանասերյանը: Փորձագետն ընդգծել է, որ մենք անընդհատ աշխատում ենք, որպեսզի ներգրավենք օտարերկրյա ներդրողների, ուստի ներդրումները չեն կարող զգալիորեն նվազեել:
«ԵԱՏՄ-ից մեր դուրս գալը ոչ մի պրոբլեմ չի լուծի, քանի որ մենք չունենք արժանապատիվ այլընտրանք: Եթե մենք դուրս գանք համակարգից, ապա չգիտենք, թե մեր որ հարցերը կմնան չլուծված և նչ դրական բան կտա դա մեզ: Եվ ի վերջո, որտեղ մենք կհայտնեվենք», - եզրափակել է Մանասերյանը: