Արմինֆո. Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի կողմից բացահայտված կոռուպցիոն ռիսկերի մեծ մասը,
«Կոռուպցիոն ռիսկերի գնահատումն ընդերքի օգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ» ուսումնասիրության արդյունքներով, վերաբերվել են աշխատանքների կանոնակարգերին: Այս մասին ուսումնասիրության շնորհանդեսի շրջանակներում հայտարարել է ԹԻ գործադիր տնօրեն Սոննա Այվազյանը:
«Բացահայտված բացերը վերաբերվել են փորձաքննության կանոնակարգերի անճշտություններին ընդերքի շահագործման ընթացքում, ինչպես նաև դրա ցածր որակին`շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, հանքարդյունաբերական ընկերությունների ազդեցությունը շահագրգիռ կողմերի վրա, ընդերքի շահագործման իրավունքի վերանայման գործընթացի ազդեցութոյւնը, տվյալների ոչ բավարար թափանցիկության ազդեցությունը և պետական պաշտոնյաների ապօրինի տնտեսական գործունեությունը գնահատելիս», - բացատրել է նա:
Այս առումով, փորձագետը նշել է, որ կա միջգերատեսչական հանձնաժողով կամ համանման կառույց ստեղծելու անհրաժեշտություն, ընդերքի օգտագործման համալի գնահատման նպատակով: «Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հայտնվել է շատ խոցելի վիճակում, իրավասությունների մեծ բեռի շնորհիվ, անբավարար գործիքների և կարողությունների պայմաններում: Պետությունը պետք է հասկանա, որ նախարարությունից բացի անհրաժեշտ է ստեղծել մի նոր կառույց, որը կկարողանա ստանալ տարբեր գերատեսչությունների գնահատականները, պետական տեսանկյունից ավելի ճշգրիտ գնահատական տալու համար: Այլ ոչ միայն լեռնահումքային ձեռնարկությունների շահագործման օգուտներն ու վնասները գնահատելու համար», - ասաց նա:
Նշենք, որ ԹԻ հետազոտույթունն իրականացվել է «Լեռնահումքային արդյունաբերությունը կայուն զարգացման համար» ծրագրի շրջանակներում, Transparency International ընկերության Ավստրալիայի գրասենյակի ղեկավարությամբ և «BHP Billiton»-ի ֆինանսավորմամբ:
![]() | 6.66 | -0.04 |
![]() | 405.91 | -0.18 |
![]() | 417.56 | -2.22 |
![]() | 482.25 | -3.42 |
![]() | 317.71 | -0.42 |
![]() | 30.38 | -0.25 |
![]() | 60.21 | -0.11 |
![]() | 430.45 | -0.96 |