Արմինֆո.Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
«Մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ռազմավարության շրջանակում՝ մենք շարունակելու ենք զարգացնել մասնաճյուղային ցանցը՝ շեշտը դնելով ժամանակակից լուծումների կիրառման վրա, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել առավել որակյալ սպասարկում», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Աղբյուրի համաձայն, «Տիգրան Մեծ» մասնաճյուղը գտնվում է Մհեր Մկրտչյան 12 հասցեում, աշխատելու է երկուշաբթիից – ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում: Այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Մասնաճյուղերի ցանցի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ https://www.ardshinbank.am հղումով, կամ զանգահարել (012)222222 հեռախոսահամարով:
Նշենք, որ Արդշինբանկի հիմնական բաժնետերերն են`«Arins Group» (այն վերանվանվեց «Բիզնես ներդրումների կենտրոն» ԱՊԸ-ի) - 70.1145% և «Ռեգիոն» Արդյունաբերական ֆինանսական կորպորացիան - 28.3689%: Արդշինբանկի մասնաճյուղային ցանցն ամենամեծերից մեկն է Հայաստանի բանկային համակարգում – 64 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում է Երևանում, 42-ը`մարզերում և 3-ը` ԼՂՀ-ում:
![]() | 4.70 | -0.01 |
![]() | 382.77 | 0.52 |
![]() | 447.46 | 2.10 |
![]() | 515.90 | 1.96 |
![]() | 277.49 | 0.90 |
![]() | 25.84 | 0.07 |
![]() | 53.63 | 0.09 |
![]() | 476.67 | 1.83 |