
Արմինֆո.Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ գործնականում չեն փոխվել, թանկանալով ընդամենը 0.01%, մինչդեռ, նախորդ շաբաթվա արձանագրվել էր 0.4% անկում: Ոսկու և պալադիումի չնչին թանկացման ֆոնին շարունակել է դանդաղ էժանանալ արծաթը, ինչպես նաև էժանացման տրամադրույթուններ է ցուցաբերել պլատինիումը, ինչը, ընդհանուր առմամբ, թանկարժեք մետաղների գների վայրընթաց տրենդը փոխարինվել է վերընթաց տրենդով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20032.35 դրամ (շաբաթական անկումը`0.01%), արծաթ – 265.23 դրամ (շաբաթական անկումը`0.4%), պլատինիում – 14539.06 դրամ (շաբաթական անկումը`0.03%), պալադիում – 15574.80 դրամ (շաբաթական աճը`0.7%):
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

