Արմինֆո. Beeline-ը գործարկել է Quatro SIM նոր բացառիկ առաջարկն ամբողջ ընտանիքի համար։ Միանալով Quatro կամ Neo Max փաթեթներին՝ հաճախորդները ստանում են նվեր մինչև 5 SIM քարտ, որոնց միջոցով կարելի է ամեն ամիս անվճար զանգեր կատարել բջջային ցանցում, բջջային ինտերնետից օգտվել և դիտել ալիքներ BeeTV հեռուստատեսությամբ։
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր կոնվերգենտ ծառայությունները, և Quatro SIM-ը գալիս է լրացնելու այն առաջարկների շարքը, որոնք հասանելի գներով տրամադրում են մաքսիմալ ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները բարձր կգնահատեն այս հնարավորությունը և կվայելեն մեր պարզ և հարմար առաջարկըե, - նշել է Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։
Quatro ծառայության բաժանորդները կստանան նվեր մինչև 5 SIM քարտ, անսահմանափակ զանգեր խմբի մեջ, ամսական 200 Մբ բջջային ինտերնետ և BeeTV 20 ալիքների բաժանորդագրություն։ Neo Max-ի բաժանորդները կստանան 2 SIM քարտ, անսահմանափակ զանգեր խմբի ներսում, ամսական 100 Մբ բջջային ինտերնետ և BeeTV 10 ալիքների բաժանորդագրություն։ Neo Max-ի փաթեթների բաժանորդագրության ամսական արժեքն է 5990 դրամից սկսած։
Առաջարկը հասանելի է Quatro և Neo Max փաթեթների և՛ նոր, և՛ գործող բաժանորդների համար։ Միանալ առաջարկին կարելի է Beeline-ի բոլոր գրասենյակներում, ինչպես նաև www.beeline.am կայքում՝ լրացնելով համապատասխան հայտը։
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |