Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 21:31
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ՊԵԿ. Տարեսկզբից խոշոր բիզնեսը 62.3 մլրդ դրամով կամ 16%-ով ավելի հարկային եկամուտ է ապահովել, քան 2016թ. 10 ամսում Խոշոր բիզնեսն ապահովել է ընդհանուր հարկային մուտքերի 61%-ը

Արմինֆո. Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյելների, խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով: «Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, ապա այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական եկամուտների կոմիտեի ապահոված ընդհանուր մուտքերի 61%-ը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը: Ընդ որում, եթե 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել էին 6.3 մլրդ դրամով, ապա 2017թ. նույն շրջանում, ընդհակառակը, նվազել են 19.2 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ․-ի հարկային եկամուտների աճը գրեթե կրկնակի է՝ 62.3 մլրդ դրամ կամ 16%: Բացի այդ, 2017թ. 10 ամիսների ընթացքում ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5 մլրդ դրամով կամ 31,5%-ով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

«Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում ռիսկային համարվող հարկ վճարողներն են, որոնց մոտ էլ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշները»,-հայտնել է Արմեն Սաֆարյանը: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների աճը կազմել է գրեթե 7%՝ շրջանառության ավելի քան 11% աճի պայմաններում, ապա ռիսկային համարվող հարկ վճարողներինը՝ շուրջ 20%՝ շրջանառության 27,7% աճի պայմաններում: Այսինքն՝ ռիսկային տնտեսվարողների վճարած հարկերի աճի տեմպը 2.7 անգամ բարձր է ոչ ռիսկայիններից:

 

«Օրենսդրական փոփոխությունները, տնտեսական ցուցանիշների վրա ազդող տարբեր պայմանները և հարկային վարչարարության ուժեղացումը, մասնավորապես՝ իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտների ամբողջությամբ հայտարարագրման նկատմամբ հսկողությունը, հանգեցրել են հարկատեսակների գծով ցուցանիշների բարելավման: Հատկանշական է ուղղակի հարկերի՝ շահութահարկի և եկամտահարկի ավելացումը, ինչը փաստում է բիզնեսի տնտեսական ակտիվության աճը»,-նշել է Արմեն Սաֆարյանը: Օրինակ՝ շահութահարկի աճը 2017թ.-ի 10 ամիսներին կազմում է 10.4 մլրդ դրամ կամ 17,2%՝ հաշվի առնելով այս հարկատեսակի գծով հարկային մուտքերի 1.6 մլրդ դրամով ավելացումն ու գերավճարների 8.7 միլիարդով նվազումը: ԱԱՀ-ի գծով հարկային մուտքերը նվազել են գրեթե 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ոչ միայն առանձին հարկ վճարողների իրացման շրջանառությունների նվազման, այլև 10 ամիսների ընթացքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասն առկա գերավճարների հաշվին մարելու և գերավճարներ չհավաքագրելու հետևանք է: Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է 8.3 մլրդ դրամով՝ ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների հաշվարկային աճը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ:

 

Վարչարարության արդյունքում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեկ ամսվա միջին ֆոնդն ու վարձու աշխատողների թվաքանակն ավելացել են՝ հանգեցնելով եկամտային հարկի գծով հարկային մուտքերի՝ 3.8 մլրդ դրամով աճին: Ակցիզային հարկի գծով հարկային մուտքերն ավելացել են 7.7 մլրդ դրամով, իսկ ԵՏՄ մուտքերը՝ 15.5 մլրդ դրամով կամ 34.5%-ով:

 

Համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճի և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարության արդյունքում 5.5 մլրդ դրամով ավելացել են ռոյալթիի վճարումները, իսկ այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու պարագայում հարկային եկամուտների աճը կազմում է 7.2 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների, հաստատագրված վճարների ու դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ համապատասխանաբար՝ 1.1 մլրդ, 114 մլն և 312.6 մլն դրամ։

 

«Ոլորտային վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտների հարկային եկամուտները՝ առավելապես մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազման և գերավճարների հաշվին պարտավորությունների մարման հետևանքով»,-նկատել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը: Փոխարենը 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.6 մլրդ դրամով կամ 18,6%-ով, ինչպես օրինակ՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի դեպքում: Եթե 502 հարկ վճարողների մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584 հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով:

 

2017թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են հսկողական աշխատանքները, փոխարենը բարձրացել է արդյունավետությունը: Մասնավորապես՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 56-ով կամ 16.7%-ով, իսկ արձանագրված գումարն՝ ավելացել 1.8 մլրդ դրամով կամ 24.6%-ով: 51-ով կամ 35.2%-ով կրճատվել է չափագրումների քանակը, միայն 28-ով կամ 13.4%-ով ավելացել է մասնակի ստուգումների՝ ՀԴՄ-ների, չգրանցված աշխատողների բացահայտմանն ուղղված միջոցառումների քանակը: «Ռիսկային հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված տուգանքների մեծությունը, շարունակական լինելու հետևանքով, գերազանցում է հարկերի այն չափը, որը տնտեսվարողները կվճարեին՝ օրենքով աշխատելու պարագայում: Հետևաբար ավելի շահավետ է գործել օրինական դաշտում»,-ընդգծել է Արմեն Սաֆարյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, բիզնեսի հետ կոմիտեի երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորման արդյունքում վարքագծի փոփոխություն է նկատվում, և ոչ ռիսկային հարկ վճարողների ցանկը համալրվում է:

 

«ՊԵԿ-ի որդեգրած քաղաքականության համաձայն՝ տեսչություն-վարչությունը հզորացնում է վերլուծական ներուժը: Ոլորտային վերլուծությունից բացի անհատական մակարդակով կատարվող ուսումնասիրություններով վերհանվում են շեղումները և արդյունքում հարկ վճարողները դասակարգվում են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Վերջինների հետ տեսչությունը նախ հանդիպումներ է նախաձեռնում և բացատրական աշխատանքների արդյունքում փորձում մղել գործունեության օրինական դաշտ»,-պարզաբանել է Արմեն Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվա 10 ամիսների համեմատ 2017թ.-ին մոտ 800-ով ավելի ծանուցում է ուղարկվել հարկ վճարողներին:

 

Փաստաթղթաշրջանառության կարգավորմանը և ստվերի կրճատմանն ուղղված հարկային վարչարարության արդյունքում տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողները 18,5%-ով ավելի շատ հարկային հաշիվներ են դուրս գրել այս տարի, քան 2016-ի 10 ամսում: Ավելին՝ հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 190.4 մլրդ դրամով կամ 12,6%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 60.4 մլրդ դրամով կամ գրեթե 10%-ով: Այս ամենից բացի, եթե հաշվի առնենք, որ ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված որոշ հարկ վճարողների գործունեության դադարեցման հետևանքով նշված ցուցանիշներում նվազում է կատարվել, ապա վերջնարդյունքում հարկային հաշիվների քանակն ավելացել է 20,7%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառություն՝ 200.7 մլրդ դրամով կամ 13,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 65.5 մլրդ դրամով կամ 10,8%-ով:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93