Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 17:02
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը պրեմիում դասի հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը պրեմիում դասի հաճախորդների համար

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված  պրոդուկտների և ծառայությունների շարքը, Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա գործարկում է  նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն հաճախորդներին, որոնք ձևակերպում են «Արտոնյալ» փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում:

Հարցերի առաջացման դեպքում Հաճախորդները կարող են դիմել անհատական մենեջերիներին 24/7 ռեժիմով, որոնք կապահովեն Բանկի բոլոր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունով, ինչպես նաև կտրամադրեն ֆինանսական խնդիրները լուծելու համար մասնագիտական աջակցություն: 

Պրեմիում դասի հաճախորդների համար գործարկված «Արտոնյալ» նոր փաթեթային առաջարկն  իր մեջ ներառում է բանկային պրոդուկտների լայն շարք, որոնք տրամադրվում են արտոնյալ պայմաններով.

• ավանդ՝ + 0,2% Բանկի ստանդարտ տոկոսադրույքին, Visa Platinum պրեմիում դասի քարտ, իրավաբան 24 ծառայություն, ճանապարհորդական ապահովագրություն, բանկային պահատեղեր (50% զեղչով), կոնսյերժ-ծառայություններ, մոբայլ բանկ ծառայություն, վարկավորման արտոնյալ պայմաններ:

Բոլոր նշված պրոդուկտները տրամադրվում են անվճար: «Արտոնյալ» փաթեթի համար հաճախորդը կատարում է  200.000 ՀՀ դրամի չափով տարեկան վճարում:

«Արտոնյալ» փաթեթը հնարավոր է ձևակերպել  միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղում, որը գտնվում է  ք. Երևան, Բաղրամյան 2/86 հասցեում:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: