Արմինֆո. Տարեսկզբից ի վեր Իրանը 250 մլն խմ բնական գազ է արտահանել Հայաստան: Այդ մասին հաղորդում է Tasnim News-ը` վկայակոչելով Իրանի գազափոխադրման ընկերության տնօրեն Սայիդ Թավաքոլիին: Նրա ասելով, 2004 թվականին Թեհրանի ու Երևանի միջև ստորագրված գազային գործարքի համաձայն, ԻԻՀ համաձայնել էր Հաայստան գազ մատակարարել` էլեկտրաէներգիա ներմուծելու դիմաց: 20 տարվա պայմանագիրն ուժի մեջ է մտել 2009 թվականի կեսին: Նա հավելել է, որ գազը Հայաստան է արտահանվում 30-դյույմանոց խողովակաշարով, որով հնարավոր է փոխադրել տարեկան 2,3 մլրդ խմ բնական գազ: Իրանցի պաշտոնյան նշել է, որ գազի արտահանման ծավալը նախորդ ֆինանսական տարում կազմել է 365 մլն խմ:
Համաձայնագրին համապատասխան, Իրանի բնական գազը Հայաստանի էլեկտրակայաններն օգտագործում են էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն, իր հերթին, արտահանվում է իրան: Թեհրանը Երևանից ստանում է ժամում 3,2 կիլովատ էլեկտրաէներգիա` 1 խմ բնական գազի դիմաց:
Իրանի և Հայաստանի էներգետիկ ցանցերը կապված են երկու էլեկտրագծերով, իսկ երրորդը կառուցվում է: Նախատեսվում է, որ 2019 թվականին Իրան-Հայաստան երրորդ ԷՀԳ շինարարության ավարտից հետո բարտերային գործարքներն զգալիիորեն կավելանան:
Նշենք, որ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցումն իրականացնում է իրանական «Սանիր՚ ընկերությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107,9 մլն եվրո: Շինարարությունն սկսվել էր 2012 թվականին, սակայն Իրանի նկատմամբ պատժամիջոցների և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների բացակայության առնչությամբ շինարարությունը ձգձգվել է:
Ներկրվել 1,337 մլն դոլարի սարքավորում, անցկացվել է 250 հազար եվրոյի շինարարական աշխատանք: Նախագիծ’ը ֆինանսավորում է Իրանական զարգացման բանկը` որը տրամադրել է անհրաժեշտ միջոցների 77 տոկոսը, իսկ 23 տոկոսը` «Սանիր՚ ընկերությունը: Նախագծի իրագործման նպատակով պետության օգտին կօտարվի 743 հողամաս:
2006 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունն իրանական «Սանիր՚ ընկերությանը տրամադրել է լիցենզիոն գործունեության թույլտվություն: Այդ ԷՀԳ օգնությամբ Իրանն ակնկալում է կառուցվող Հայաստան-Վրաստան ԷՀԳ միջոցով դուրս գալ Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ շուկա: