Արմինֆո. Հայաստանի առևտրային հատվածում 2017 թվականի հունվար-հոկտեմբերին արձանագրվել է վերընթաց տրենդ, ապահովելով 2,03 տրլն.դրամի շրջանառություն (4.2 մլրդ դոլար), տարեկան 13.6% աճով, նախորդ տարվա 0.1% անկման համեմատ: Միայն 2017 թ. հոկտեմբերին առևտրի շրջանառությունը Հայաստանում նվազել է 1.8% (նախորդ տարվա անկումը`2.4%), կազմելով 234.8 մլրդ դրամ (488.4 մլն դոլար):
Այդ միտումը պայմանավորված է մեծածախ և մանրածախ առևտրի, ինչպես նաև մեքենաների առևտրի աճի տարեկան տեմպերի արագացմամբ: Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հոկտեմբերին մեծածախ առևտրի ծավալը տարեկան կտրվածքով աճել է`2.5% -ից մինչև 23.8%, կազմելով 909.2 մլրդ դրամ (1,8 մլրդ դոլար): 2017 թվականի հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առևտրի ծավալը դանդաղեցրել է աճի տեմպը` 20%-ից մինչև 12.9%, կազմելով 84.5 մլրդ դրամ (175 մլն դոլար):
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մանրածախ առևտրի շրջանառությունը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 1 տրլն դրամ (2.1 մլրդ դոլար), ավելանալով 6%, նախորդ տարվա 3.2% անկման փոխարեն: Մանրածախ առևտրի կառուցվածքում ամենախոշոր շրջանառությունը (ներառյալ սուպերմարկետները) ապահովել են խանութները` 79.1% կամ 819.8 մլրդ դրամ (տարեկան 8.2% աճ), առևտրի այլ օբյեկտները`12.2% կամ 126.8 մլրդ դրամ (տարեկան 4.4% աճ), որին հաջորդում են սպառողական ապրանքների շուկաները`5% կամ 52.1 մլրդ դոլար (տարեկան անկումը` 14.5%), կրպակները` 2.2% կամ 22.2 մլրդ դոլար (տարեկան անկումը`3,5%) և գյուղատնտեսական շուկաները`1,5% կամ 15,6 մլրդ դոլար (3,5% տարեկան աճով):
Միայն հոկտեմբերին մեծածախ առևտրի շրջանառությունը կրճատվել է 3.6%, մինչև
107.3 մլրդ դրամ, մանրածախ առևտրի ծավալը`0.6%, մինչև 116.5 մլրդ դրամ,
ավտոմեքենաների վաճառքի աճը կազմել է 3,5%, մինչև 11 մլրդ դրամ:
Հայաստանի աանրածախ առևտրի կառուցվածքում գերակշռում է մանրածախ առևտուրը` 51%, որին հաջորդում են`մեծածախ առևտուրը - 44.8%, ավտոմեքենաների վաճառքը - 4.2%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 480.74 դրամ / $ 1, իսկ հունվար-հոկտեմբերին`482.41 դրամ / դոլար: