Արմինֆո. Հայաստանի ծառայությունների ոլորտում 2017 թվականի հունվար-հոկտեմբերին ծավալները տարեկան կտրվածքով ավելացել են 13.9%, մինչև 1.2 տրլն.դրամ (2.4 մլրդ դոլար), նախորդ տարվա 7.7% աճի փոխարեն: Միայն հոկտեմբերին գրանցվել է 2.4% աճ, մինչև 140.6 մլրդ դրամ (292.5 մլն դոլար):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տարեկան աճի տեմպերը պայմանավորված են ծավալների դինամիկայի բարելավումով հասարակական սննդի ոլորտում` 19.3%, տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում`4.8%, մասնագիտական և տեխնիկական գործունեության`0.2%, առողջապահության ոլորտում` 16.9%, անշարժ գույքի գործարքներում`8.1%, վարչական և օժանդակ աշխատանքներում` 9.8%, ֆինանսական և ապահովագրական գործունեությունում`20.6%: Տարեկան աճի ծավալների դանդաղում է նկատվել մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում` 28.1% -ից մինչև 21.2%, կրթության ոլորտում`4% -ից մինչև 2%, տրանսպորտի ոլորտում`23.1%-ից մինչև 14.5%:
Մատուցված ծառայությունների ծավալով առաջատարն է ֆինանսական հատվածը`248,6 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 21%), ընդ որում, առյուծի բաժինն ընկնում է բանկերին: Երկրորդ տեղում է, ժամանցի և հանգստի ոլորտը - 234.4 մլրդ դրամ (19,8%): Այնուհետև հաջորդում են` տեղեկատվական և հաղորդակցական ծառայությունների ոլորտը -189 մլրդ դրամ (16%), որտեղ հիմնական բեռն ընկնում է հեռահաղորդակցության հատվածին, տրանսպորտի ոլորտը - 159.4 մլրդ դրամ (13.5%), սննդի և զբոսաշրջության ոլորտը` 91,8 մլրդ դրամ (7,8%):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 480.74 դրամ / դոլար, իսկ հունվար-հոկտեմբերին`482.41 դրամ / դոլար:
![]() | 4.03 | 0.03 |
![]() | 387.24 | 0.89 |
![]() | 411.87 | -1.60 |
![]() | 474.21 | -3.36 |
![]() | 287.87 | 0.19 |
![]() | 26.12 | -0.01 |
![]() | 53.99 | 0.13 |
![]() | 426.99 | -3.82 |