Արմինֆո. Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքը չափավոր դիվերսիֆիկացված է: Արտաքին պարտքի ընդհանուր ծավալում (5.1 մլրդ.դոլար 2017-ի հոկտեմբերի 1-ին), գերակշռում է բազմակողմանի վարկային ծրագրերի պարտքը`66.7% կամ 3.4 մլրդ.դոլար:
Այնուհետև հաջորդում են ոչ ռեզիդենտների ներդրումները հայկական եվրոպարտատոմսերում`17.3% կամ 873,4 մլն. դոլար, իսկ երկկողմ վարկային ծրագրերով պարտքերը կազմել են 14,4% կամ 730,4 մլն. դոլար: Այսպես, Հայաստանի արտաքին պարտքը 35.3%-ով (1,8 մլրդ.դոլար) կենտրոնացած է Համաշխարհային բանկի վարկերի վրա (ՀԲ IDA - 1.1 մլրդ. դոլար, IBRD - 659,5 միլիոն դոլար), 11% (550.9 մլն.դոլար) կազմել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պարտքը, 8.4% (425.5 մլն.դոլար) - Արժույթի միջազգային հիմնադրամինը (ԱՄՀ), 4.4% (221,3 մլն.դոլար) - Եվրոպական ներդրումային բանկի վարկը (ԵՆԲ): Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկերը կազմում են 23,4 մլն.դոլար, կամ արտաքին պարտքի 0,5% -ը, իսկ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վարկը (IFAD) կազմում է 66,6 մլն դոլար կամ 1,3%: Կրեդիտորների շարքում պարտքի ամենամեծ աճը 2017-ի 9 ամիսներին ապահովել է EIB-ը`40.8%, որին հաջորդում են`EBRD - 14.2%, իսկ մնացած բազմակողմ վարկավորման ծրագրի աճն ավելի համեստ է` ADB - 7,6%, IFAD - 4.8%, ԱՄՀ - 3.3%, ՀԲ - 2.9%: Ոչ ռեզիդենտների ներդրումները հայկական եվրապարտատոմսերում այս տարվա 9 ամիսներն նվազել են 3,4%:
Երկկողմ վարկային ծրագրերով վարկերում պարտքի ամենամեծ գումարները գրանցվել են JICA (Ճապոնիա) և KfW (Գերմանիա) գծով – համապատասխանաբար կազմելով`238,8 մլն.դոլար և 233,6 մլն.դոլար կամ կազմելով Հայաստանի արտաքին պարտքի 4,7% և 4,6%-ը: Ֆրանսիայից վարկերի մասնաբաժինը կազմել է 2,2% կամ 112 մլն.դոլար, Ռուսաստանից` 1,9% կամ 96,3 մլն.դոլար: Հատկապես Ռուսաստանից և Ֆրանսիայից ստացված վարկերի գծով արձանագրել է ամենաբարձր աճը տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, համապատասխանաբար կազմելով`70.7% և 41%, մինչդեռ, KfW- ից ստացված վարկերի աճը կազմել է 16.6%, իսկ JICA-ից`նվազել է 0.3%:
Հայաստանի արտաքին պարտքը տարեկան կտրվածքով աճել է 11%, որի կառուցվհածքում բազմակողմանի վարկային ծրագրերով պարտքն աճել է 12%, երկկողմ վարկերով – 26.2%, իսկ հայկական եվրոպարտատոմսերով, հակառակը, կրճատվել է 5%: Երկկողմ վարկային ծրագրերով Ռուսաստանի հանդեպ պարտքը տարեկան կտրվածքով ավելացել է 7.3 անգամ, Ֆրանսիա հանդեպ`3.1 անգամ, KfW- 13.4%, իսկ JICA հանդեպ նվազել է 13,5%: Բազմակողմ վարկային ծրագրերով ներդրողների հանդեպ Հայաստանի պարտավորությունների տարեկան դինամիկան աճել է, մասնավորապես, ՀԲ գծով - 6%, ԱԶԲ- 24.2%, ԱՄՀ - 1,1%, EIB- 38,5%, ՎԶԵԲ - 24.5 , իսկ միակ 0.3% անկումն արձանագրվել է IFAD- ի գծով:
Ընդհանուր առմամբ, 2017-ի III եռամսյակում ներգրավվել են 106 մլն.դոլար վարկեր, իսկ մարվել է 26,7 մլն.դոլար, տոկոսավճարները կազմել են 17.3 մլն.դոլար: Այդ ցուցանիշներից եռամսյակային անկում է արձանագրվել մարումների գծով - 36.3% և տոկոսավճարների գծով - 19,5%, իսկ ներգրավվածությունն աճել է 39.8%: Համեմատության համար նշենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում այս երեք ցուցանիշներով գրանցվել է զգալի աճ, այդ թվում`ներգրավում - 2.3 անգամ, մարում և տոկոսային վճար - 1.8-1.9 անգամ: Մեկ տարի առաջ, 2016-ի III եռամսյակում ներգրավումներն ավելացել էին 45.1%, տոկոսների վճարումները նվազել էին 24.2%, իսկ մարումները`26.1%:
Բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2,1 հազար դոլար, որից 1,7 հազարը`արտաքին պարտքի գծով: Այս ցուցանիշի աճը պայմանավորված է պետական ընդհանուր պարտքի շարունակական աճով, ներառյալ արտաքին պարտքը, ինչին զուգահեռաբար բնակչության թիվը գնալով նվազում է: Այսպես, ըստ վիճակագրական տվյալների, 2017-ի հոկտեմբերի 1-ին Հայաստան բնակվում էր 2.980 մլն մարդ, 2011-ի հոկտեմբերի 1-ի 3,270 մլն-ի համեմատ (այն ժամանակ մեկ շնչին ընկնող պարտքի բեռը կազմել է 1.2 հազար դոլար, որից 1,1 հազար դոլարը`արտաքին պարտքի գծով):
Արտաքին պարտքի ծածկման աստիճանը 2017-ի հունվար-սեպտեմբերին 45.9% -ից նվազել է մինչև 41.3%, ինչը տեղի է ունեցել պահուստների 5% անկման հետևանքով, աճող արտաքին պարտքի ֆոնին: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտաքին պարտքի ծածկույթը ոսկու և արտարժութային պահուստների միջոցով զգալիորեն նվազել էր`41.1% -ից մինչև 39.7%, ինչը պայմանավորված էր պահուստների աճի ավելի զգալի դանդաղումով, քան արտաքին պարտքի աճով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2016 թվականին ավելացել է 15.7%, մինչև 5.9 մլրդ.դոլար, մասնավորապես, արտաքին պարտքը`11,6%, մինչև 4,8 մլրդ.դոլար, իսկ ներքին պարտքը`49,7%, մինչև 1,14 մլրդ.դոլար: 2016 թվականին արտաքին պարտքի ծածկման աստիճանը ոսկու-արժույթի պահուստներով 41,1%-ից աճել է մինչև 45.9%, արտաքին պարտքի 11,6% և պահուստների 22,2% աճի ֆոնին: 2017 թվականի հունվարի 1-ին բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը կազմել է 2 հազար դոլար, որից 1,6 հազարը`արտաքին պարտքի գծով: 2016-ի ընթացքում պետական պարտքի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում աճել է`48.7%-ից մինչև 56.6%, իսկ միայն արտաքին պարտքը ՀՆԱ-ի համեմատ`41,4% -ից մինչև 45,8%: Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2016 թվականին դանդաղեցրել է 0.2%, մինչև 3.2%: