Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2017 11:19
Մարիաննա Մկրտչյան

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին ներկայացվել  է «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին ներկայացվել  է «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդին է ներկայացվել «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմե կայքը, որտեղ տեղադրվել է Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը: Զեկուցվել է, որ կայքը հնարավորություն կտա հանրությանը վերահսկողություն իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների նկատմամբ, հղել առցանց հարցումներ գերակա ոլորտների գործողություններն իրականացնող մարմինների, ինչպես նաև հակակոռուպցիոն ծրագրերն իրականացնող մյուս գերատեսչությունների պատասխանատուների նկատմամբ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական աշխատանքները. ակնկալվում է, որ կայքը կսկսի գործել մինչ տարեվերջ:

Օրակարգի հաջորդ հարցով ներկայացվել են «Ազդարարման համակարգի մասինե ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, համակարգի կայացմանն ուղղված պրակտիկ մեխանիզմները: Զեկուցվել է, որ մշակվել են «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակե-ի տեխնիկական նկարագիրն ու վարման կարգը, ինչպես նաև ներքին, արտաքին ազդարարման դեպքում համապատասխան թվային փաստաթղթերի ձևերը և ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը: «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակե-ի միջոցով ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ հնարավորություն է ունենալու անանուն ներկայացնել հաղորդագրություն՝ կոռուպցիոն դեպքի հետ կապված: Ընդ որում, հնարավորություն է տրվելու հաղորդում ներկայացնել և անանուն, և հրապարակային տեսքով: Հստակ ներկայացվել են այն երաշխիքները, որոնք ապահովելու են անանունությունը, այն տեխնիկական լուծումները, որոնց միջոցով ազդարարը մուտք գործելով համակարգ՝ ներկայացնելու է համապատասխան հաղորդագրությունը: Ընդգծվել է՝ որևէ մարմին չի կարողանալու պարզել ազդարարի ինքնությունը և այն, թե որ համակարգչից է հաղորդագրությունն ուղարկվել: Քաղհասարակության հետ ակտիվ քննարկումների արդյունքում մշակվել են նաև հաղորդագրությանը ներկայացվող պահանջները: Տեղեկացվել է, որ հրապարակվելու է հստակ վիճակագրություն, թե որքան հաղորդում է ստացվել, քանիսի հիման վրա է հարուցվել քրեական գործ:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, նշված մարզերում իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
21.02.2020
RUB7.43-0.07
USD478.35-0.02
EUR517.050.36
GBP617.790.45
CAD360.80-0.23
JPY42.82-0.14
CNY68.13-0.18
CHF487.270.48



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000