Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2017 17:38
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիա

Արմինֆո. Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։ 2017 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 31-ը հաճախորդները կարող են գնել հեռախոս և ստանալ երկրորդ՝ Beeline-ի բրենդավորված սմարթֆոնը զեղչված գնով։

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, նախատոնական առաջարկի շրջանակում ցանկացած 30 000 դրամը գերազանցող ոչ բրենդավորված հեռախոս գնելու դեպքում, Beeline Smart 8 և Beeline Pro 6 նոր ոճային և ֆունկցիոնալ հեռախոսները հասանելի կլինեն համապատասխանաբար 12 000 и 24 900 դրամով։ Հեռախոսները տրամադրվում են «Սմարթ 1500» սակագնային փաթեթի հետ միասին։

 

«Beeline-ի բրենդավորված սմարթֆոններն առաջարկում են լավ որակ և գրավիչ դիզայն հասանելի գնով։ Ամանորյա տոների նախաշեմին Beeline-ն իր հաճախորդներին նվիրում է հարմար և շահավետ հնարավորություն՝ արդիական և ժամանակակից նվեր անել իրենց և իրենց մտերիմներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

Ամանորյա առաջարկի շրջանակում ձեռք բերված սմարթֆոնները պետք է ձևակերպվեն մեկ անձնագրով։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկով։

 

Լրացուցիչ տեղեկատվությունների համար այցելեք www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկեք Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարեք 0611 անվճար համարին կամ այցելեք Beeline-ի մոտակա գրասենյակ:  

 

Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.02.2020
RUB7.530.02
USD478.63-0.32
EUR517.06-1.31
GBP622.510.11
CAD361.610.60
JPY43.42-0.24
CNY68.36-0.23
CHF486.61-1.72



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000