Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017 17:27
Նաիրա Բադալյան

ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թ. 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ

ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թ. 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, 2016թ. 10 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 6.3 մլրդ դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 19.3 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,4 մլրդ դրամ կամ  շուրջ 16 տոկոս:

Նշենք, որ տարեվերջին հարկային եկամուտներն ակնկալվում է հասցնել 1135.0 մլրդ դրամի (բյուջեի բոլոր եկամուտների 93.8%): Ըստ ճշգրտված տարեբարակի, եկամտային մասը կկազմի 1,308.2 մլրդ դրամ, նախկինում ծրագրված`1,307.3 մլրդ դրամի փոխարեն: Միևնույն ժամանակ ակնկալվում է հարկային եկամուտների աճ: Մասնավորապես, Ֆինանսների նախարարությունն ակնկալում հարկային եկամուտների  մինչև 1 248. 5 մլրդ դրամի աճ՝ նախկին 1,247,9 մլրդ դրամի կամ 95,5% -ի փոխարեն: