
Արմինֆո. ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար:
ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել և սպասարկվել բանկի` Ձեզ հարմար ցանկացած մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը և ժամին։ Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը հավելվածը Ձեզ կառաջարկի հնարավոր առավել հարմար այլ ժամեր բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար:
Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով Ձեզ կտրամադրվի քառանիշ կոդ։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչև Ձեր կողմից ընտրված ժամը մուտքագրել կոդը հերթերի կառավարման համակարգում:
ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար:
Մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի խնայենք Ձեր ժամանակը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

