
Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին Արդշինբանկը Լոնդոնում «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվեց 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը Հայաստանում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մրցանակը Բանկին շնորհվել է` հաշվի առնելով վերջինիս կողմից իրականացված գործարքների ծավալը, շուկայի մասնաբաժինը, հաճախորդների սպասարկման որակը, մրցունակ գնային համակարգը և Բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:
Այս տարվա ընթացքում սա Global Finance-ի կողմից Բանկին շնորհված երկրորդ մրցանակն է: Ավելի վաղ Արդշինբանկը ճանաչվել էր Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ»:
Այս մրցանակն ամրապնդում է Արդշինբանկի` որպես Հայաստանի արտարժութային շուկայի ամենաակտիվ մասնակցի դիրքը` միաժամանակ վկայելով Բանկի կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակի և արտարժութային ճկուն քաղաքականության մասին:
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց:
RUB | 4.84 | -0.02 |
USD | 381.46 | -0.09 |
EUR | 449.97 | -0.14 |
GBP | 515.54 | -0.09 |
CAD | 279.01 | 0.47 |
JPY | 24.46 | -0.01 |
CNY | 54.38 | 0.09 |
CHF | 484.76 | 0.19 |

