Արմինֆո. Հայաստանը վերանայում է հասարակական սննդի ոլորտի հարկումը: Այդ մասին դեկտեմբերի 8-ին Երևանում լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:
Ըստ գործող կանոնակարգի, նշել է փոխնախարարը, հասարակական սննդի օբյեկտները, որոնց այցելուների սպասարկման դահլիճի տարածքը կազմում է մինչև 600 քմ, կհարկվեն արտոնյալ պայմաններով: Իսկ մնացածները կհարկվեն ընդհանուր կարգով: 2016 թվականի սեպտեմբերին ընդունված նոր Հարկային օրենսգիրքն արտոնյալ սանդղակն իջեցրել է մինչև 100 քմ:
Ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում կառավարությունը որոշեց ժամանակավորապես, մինչև 2018-ի հուլիսի 1-ը վերականգնել արտոնյալ պայմաներով հարկումը մինչև 600 քմ տարածք ունեցող օբյեկտների համար: Հուլիսի 1-ից հետո ոլորտն ամբողջությամբ կտեղափոխվի «Շրջանառության հարկի» հարկային դաշտ: Առաջարկվող հարկային դրույքաչափը հավասար կլինի շրջանառության 10%-ին, միաժամանակ տնտեսավարողներին տալով պարտավորություններից հանել փաստաթղթավորված ծախսերի 6%-ը, բայց ոչ պակաս, քան շրջանառության 4%-ը: «Այսպես, եթե ընկերության եկամուտը եռամսյակում կազմել է 10 մլն դրամ, ապա 10% - ը կկամի 1 մլն դրամ: Սակայն, եթե կազմակերպությունը գործում է 25% եկամտաբերությամբ - 7.5 մլն կկազմեն բոլոր ծախսերը, ուրեմն, այդ 7,5 մլն.դրամի 6%-ը կկազմի 450 հազար դրամ, որը կհանվի վերոհիշյալ 1 մլն.դրամից: Այսինքն, նրա հարկային պարտավորությունների իրական ծավալը կնվազի, կազմելով շրջանառության մոտ 5.5%-ը», - ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:
Չնայած այն բանին, որ նորարարությունը, ըստ փոխնախարարի, ավելի ծանր պայմաններ է ստեղծում հարկատուների համար, դրանք չպետք է հանգեցնեն գների աճին հասարակական սննդի համակարգում:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |