Արմինֆո. Հայաստանում է մինչև հաջորդ տարվա վերջը կներդրվի e-Regulations Էլեկտրոնային կարգավորման համակարգը, որն ուղղված կլինի ներդրումային միջավայրի բարելավմանը և օտարերկրյա ներդրողների վստահության բարձրացմանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի (DFA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «էլեկտրոնային կառավարման համակարգը որպես օտարերկրյա ներդրումների ներգրավման գործիք» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Այս մասին դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՄԱԶԾ ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը, որի ընթացքում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և Ավստրիայի զարգացման գործակալության միջև:
«Այսօր այս ծրագիրը գործում է աշխարհի շուրջ 30 երկրներում: Հայստանում ծրագրի մեկնարկը տեղի կունենա 2018 թվականի հունվարին», - ասել է նա: Ըստ Մարյասինի, ծրագիրը կիրականացվի Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, որի բյուջեն կազմում է 332 հազար եվրո:
Նա պարզաբանել է, որ համակարգը ենթադրում է աշխատող մի կայք, որտեղ ներդրողներին կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է հայաստանյան շուկա մուտք գործելու համար: «Ընտրելով որոշակի քայլ, լինի դա հողի գնում, ենթակառուցվածքների շահագործում, լիցենզիայի ստացում և այլն, ներդրողներին կտրամադրվի տեղեկություն, համապատասխան հրահանգներով, մասնավորապես, փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է բեռնել: Բացի այդ, նշված կլինի պատասխանատու կառույցը և պաշտոնատար անձը, ում պետք է դիմել: Համակարգի ներսում կլինի նաև թեժ գիծ», - պարզաբանել է ՄԱԶԾ ներկայացուցիչը:
Իր հերթին, DFA գործադիր տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը նշել է, որ ծրագիրը, խոչընդոտող հիմնական գործոնների բացահայտման արդյունքում, կնպաստի Հայաստանի նկատմամբ ներդրողների վստահության և աշխատանքի թափանցիկության բարձրացմանը: «Իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որպեսզի ներդրողը Հայաստան գա «բաց աչքերով», իմանալով, թե ինչ կարելի է ակնկալել, և որպեսզի հետագայու, չբախվի պրոբլեմների: Ծրագիրը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը», - նկատել է նա: