
Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ավտոմատացրել է շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման համար նախատեսված եռամսյակային վճարումների ներկայացման գործընթացը, ինչի շնորհիվ կհաջողվի տնտեսել ժամանակը և բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը: Այս փոփոխությունները ՊԵԿ-ը հարկատուներին և շահագրգիռ կողմերին ներկայացրել է դեկտեմբերի 11-ին:
Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, ներդրվող համակարգը հնարավորություն է ընձեռում վարչարարությունը տեղափոխել էլեկտրոնային դաշտ: Այսուհետ եռամսյակային հաշվետվությունները կարելի է ներկայացնել էլեկտրոնային եղանակով, petekamutner.am կայքի միջոցով: «Այս փոփոխությունները կնպաստեն բիզնեսի զարգացմանը և առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը», - նշել է ՊԵԿ փոխնախագահ Վախտանգ Միրումյանը:
Աղբյուրի համաձայն, հարկային մարմինների կողմից հաստատման դեպքում հարկատուին ուղարկվում է հաշվարկի քաղվածքն էլեկտրոնային ձևով: Հաշվարկը ստացող հարկային մարմինը հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով դրանք կներկայացնի բնապահպանության նախարարությանը, որը, անհրաժեշտ ճշգրտումների դեպքում, երեք օրվա ընթացքում, տեղեկացնում է հարկատուին:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

