Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017 14:18
Նաիրա Բադալյան

Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում

Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող  ծրագրերի ընթացքի արդյունավետության բարձրացման հարցը, ընդգծվել է դրանց շարունակակակության ապահովման կարևորությունը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս:  Առաջին հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից:

 

Ծրագրի նպատակն է ձևավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման և բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար: Մասնավորապես, կիրականացվեն «Գյուղատնտեսության հետ կապված դպրոցական սնունդ և սնուցում» և «Պարենի համակարգերի ուժեղացում սոցիալական պաշտպանության սնուցման բաղադրիչի բարելավման նպատակով» ծրագրեր:

 

Ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:

 

 «Դպրոցների սնունդը բարելավելու և թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն, որոնք կառավարման կհանձնվեն հենց նույն դպրոցներին, և այդ ջերմոցներում արտադրված բանջարեղենը կուղղվի դպրոցականների սննդին: Ծրագիրը կլինի փորձնական, նախատեսված են տարբեր չափերի ջերմոցներ, որպեսզի հասկանանք դրանց արդյունավետությունը», -  նշել է նախարար Իգնատի Առաքելյանը և հավելել, որ լավագույն մոդելը հետագայում կներդրվի նաև այլ դպրոցներում:

 

Ռայմունդ Յելեն իր հերթին վստահություն է հայտնել, որ ծրագրի շրջանակում ջերմոցների կառուցումը կնպաստի նաև առողջ սննդի և առողջ սննդակարգի վերաբերյալ դպրոցականների գիտելիքների մակարդակի բարձրացմանը: Ծրագրի բարեհաջող ընթացքի ապահովման համար Ռայմունդ Յելեն կարևորել է նաև շահառու կողմերի ճիշտ ընտրությունը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը նշել է, որ Ռուսաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների հետ համագործակցության ընդլայնումը:

 

«Հուսով ենք, որ այսօր ստորագրված նոր նախագիծը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության բարելավմանը», - նշել է Անդրեյ Իվանովը:

 

Ստորագրված երկրորդ հուշագիրը վերաբերում է համագործակցությանը «Համակցված ուղղության կենդանիների ցեղատեսակների պահպանում և զարգացում Արևելյան Եվրոպայի երկրներում» եռամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է նաև Վրաստանում և  Ուկրաինայում: Տարածաշրջանային ծրագրի նպատակն է նախապատրաստել ընտրված համակցված ցեղերի գենետիկական ռեսուրսի պահպանման և օգտագործման հայեցակարգ: Անդրադառնալով ծրագրի հիմնական դրույթներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում անասնապահության գենետիկ զարգացումը հատկապես կովկասյան գորշ տեսակի առումով հետընթաց է ապրել, մինչդեռ այն ժամանակին համարվել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին ամենահարմարեցված ցեղատեսակը:

«Այնուամենայնիվ գիտնականները համոզված են, որ այն ունի վերականգնվելու մեծ ներուժ և տվյալ ծրագրերի շրջանակներում մասնագետները կընտրեն Հայաստանում կովկասյան գորշի լավագույն կենդանիները, կվերլուծվեն նրանց սնուցման կարգը, հնարավոր արդյունավետությունը, և  այս ծրագրի արդյունքում մենք կունենանք Հայաստանում կովկասյան գորշի զարգացման հայեցակարգ, կհիմնվի տոհմային տնտեսություն, որը կզբաղվի հենց այդ ցեղատեսակի զարգացմամբ և պահպանմամբ», - շեշտել է Իգնատի Առաքելյանը:

               

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն  ուղևորվել են Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնք, որտեղ մասնակցել են ջրային ռեսուրսներ խնայող նոր եղանակների կիրառմամբ մոդելային ձկնաբուծարանի բացմանը:   Ձկնաբուծարանի նոր համակարգը հիմնվել է ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ձկնարտադրության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործում» ծրագրի շրջանակում, այն մասնավոր և պետական ոլորտների համագործակցության արդյունք է։  Ծրագրի նպատակն է նվազեցնել Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի գերօգտագործումը, ինչը Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվում է որպես առաջնահերթ խնդիր։ Ձկնաբուծարանը ներկայումս կարող է խնայել և վերօգտագործել ջրի 70 %-ը:


Նորություններ
Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանԹալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
ՀԲ-ը Հայաստանին 25 մլն դոլարի հերթական վարկն է հատկացրել՝ կրթության համակարգի զարգացման համարՀԲ-ը Հայաստանին 25 մլն դոլարի հերթական վարկն է հատկացրել՝ կրթության համակարգի զարգացման համար
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» հուշադրամը Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» հուշադրամը 
Վահան Քերոբյանը հաղորդել է Հայաստանի աշխատաշուկայում հերթական ռեկորդի մասինՎահան Քերոբյանը հաղորդել է Հայաստանի աշխատաշուկայում հերթական ռեկորդի մասին
FlyOne Armenia-ն հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղովFlyOne Armenia-ն հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով
Մհեր Գրիգորյանն արդյունավետ է համարել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունըՄհեր Գրիգորյանն արդյունավետ է համարել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը
Team Telecom Armenia-ն բարելավել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և երկրի բոլոր մարզերումTeam Telecom Armenia-ն բարելավել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և երկրի բոլոր մարզերում
Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսըՎարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը
Սանոսյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է չեխական Balus Tech ընկերության կողմից Ստեփանավանում փոքր ինքնաթիռների արտադրության հարցըՍանոսյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է չեխական Balus Tech ընկերության կողմից Ստեփանավանում փոքր ինքնաթիռների արտադրության հարցը
ԵԱՏՄ-ում ձեռնամուխ են եղել օրգանական արտադրանքի միասնական շուկայի ստեղծմանըԵԱՏՄ-ում ձեռնամուխ են եղել օրգանական արտադրանքի միասնական շուկայի ստեղծմանը
ԵԱՏՄ-ում դիտարկում են արտահանման տուրքը որպես ընդհանուր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործիք օգտագործելու հնարավորությունըԵԱՏՄ-ում դիտարկում են արտահանման տուրքը որպես ընդհանուր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործիք օգտագործելու հնարավորությունը
ԵԱՏՄ-ը քննարկում է արժութաֆինանսական կարգավորման սկզբունքորեն նոր մոդելի ստեղծման հնարավորություններըԵԱՏՄ-ը քննարկում է արժութաֆինանսական կարգավորման սկզբունքորեն նոր մոդելի ստեղծման հնարավորությունները
Հաստատվել է Հյուսիս-Հարավ ծրագրի Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթըՀաստատվել է Հյուսիս-Հարավ ծրագրի Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը
Փաշինյանը կարևորել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի նպատակների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերըՓաշինյանը կարևորել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի նպատակների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը
Հայաստանը 5,6 մլրդ դրամ է ուղղորդել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներումՀայաստանը 5,6 մլրդ դրամ է ուղղորդել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում
Հայաստանում կենսաթոշակառուներն ու նպաստառուները բանկային քարտով վճարելու դեպքում կարող են ստանալ 10 տոկոս հետվճարՀայաստանում կենսաթոշակառուներն ու նպաստառուները բանկային քարտով վճարելու դեպքում կարող են ստանալ 10 տոկոս հետվճար
Team Telecom Armenia-ն կրթական «օսկար»-ի՝ Koreez-ի տեխնոլոգիական գործընկերTeam Telecom Armenia-ն կրթական «օսկար»-ի՝ Koreez-ի տեխնոլոգիական գործընկեր
Ուկրաինայի շուրջ զարգացումների պատճառով Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից դեռ չի ստացել իրեն հասանելիք ավելի քան 20 մլն դոլարՈւկրաինայի շուրջ զարգացումների պատճառով Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից դեռ չի ստացել իրեն հասանելիք ավելի քան 20 մլն դոլար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի  ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի  ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
 Փաշինյանին ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը Փաշինյանին ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարարության նպատակների մասին. Հայաստանի ՀՆԱ-ի 3 տոկոսը կձեւավորի  Գյումրիի Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի նախարարության նպատակների մասին. Հայաստանի ՀՆԱ-ի 3 տոկոսը կձեւավորի  Գյումրիի "Չոր նավահանգիստը"
Փողերի դուրս կորզում՝ աճի փոխարեն. Փողերի դուրս կորզում՝ աճի փոխարեն. "Լույս" հիմնադրամը ՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին
Հայաստանում գործարկվել է Investin.am բիզնես պորտալը Private Equity-ի համարՀայաստանում գործարկվել է Investin.am բիզնես պորտալը Private Equity-ի համար
Հայաստանում բացվել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի մասնաճյուղըՀայաստանում բացվել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի մասնաճյուղը
Գնել Սանոսյանն Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրըԳնել Սանոսյանն Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանի մասնակցությունը Viva-Technology-2022 ցուցահանդեսինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանի մասնակցությունը Viva-Technology-2022 ցուցահանդեսին
Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են Համաշխարհային բանկի CARMAC2 ծրագրի արդյունքներըԷկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են Համաշխարհային բանկի CARMAC2 ծրագրի արդյունքները
ՀՀ ԿԲ. Պարենի եւ էներգակիրների գները կպահպանվեն բարձր մակարդակումՀՀ ԿԲ. Պարենի եւ էներգակիրների գները կպահպանվեն բարձր մակարդակում
Evocabank-ը Հայաստանի փոստային օպերատորին կօգնի ներդնել ֆինանսական ծառայություններEvocabank-ը Հայաստանի փոստային օպերատորին կօգնի ներդնել ֆինանսական ծառայություններ
ՌԴ-ից աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները նվազել են, աճել են ռուսաստանցիների փոխանցումները. Հայաստանի ԿԲՌԴ-ից աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները նվազել են, աճել են ռուսաստանցիների փոխանցումները. Հայաստանի ԿԲ
Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ավելացման խոչընդոտների վերացման շուրջՀայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ավելացման խոչընդոտների վերացման շուրջ
Wildberries-ը Հայաստանի ձեռնարկատերերի համար ուղղակի վաճառք է գործարկելWildberries-ը Հայաստանի ձեռնարկատերերի համար ուղղակի վաճառք է գործարկել
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Հայաստանի առեւտուրը կկրճատվի. ԿԲՌուսաստանի եւ Ուկրաինայի հետ Հայաստանի առեւտուրը կկրճատվի. ԿԲ
Էկոնոմիկայի փոխնախարարը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերԷկոնոմիկայի փոխնախարարը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրեր
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացումըՀայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացումը
Հայաստանը 26,5 մլն եվրոյի հերթական վարկը կներգրավի ՎԶՄԲ-ից՝ թվային լուծումների միջոցով պետական հատվածի արդյունավետության բարձրացման համարՀայաստանը 26,5 մլն եվրոյի հերթական վարկը կներգրավի ՎԶՄԲ-ից՝ թվային լուծումների միջոցով պետական հատվածի արդյունավետության բարձրացման համար
ՀԲՄ գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության մակարդակը բավականին ցածր էՀԲՄ գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության մակարդակը բավականին ցածր է
Կոնվերս Բանկի պարտատոմսեր կարելի է ձեռք բերել նաև Մոբայլ հավելվածում Կոնվերս Բանկի պարտատոմսեր կարելի է ձեռք բերել նաև Մոբայլ հավելվածում 
Սեյրան Սարգսյան. Ոչ ռեզիդենտների ավանդների կրճատումը բացասաբար է անդրադարձել բանկային ավանդների ընդհանուր ծավալի վրաՍեյրան Սարգսյան. Ոչ ռեզիդենտների ավանդների կրճատումը բացասաբար է անդրադարձել բանկային ավանդների ընդհանուր ծավալի վրա
ՀԲՄ. Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալներն աճել են, գործնականում, բոլոր ոլորտների գծովՀԲՄ. Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալներն աճել են, գործնականում, բոլոր ոլորտների գծով
Team Telecom Armenia-ն այս տարի սկսում է իր բիզնես տվյալների կենտրոնի շինարարությունըTeam Telecom Armenia-ն այս տարի սկսում է իր բիզնես տվյալների կենտրոնի շինարարությունը
Հայաստանի կենսաթոշակառուներին կտրամադրվեն զեղչեր՝ բանկային քարտերով  առեւտրի դեպքում. ՆախագիծՀայաստանի կենսաթոշակառուներին կտրամադրվեն զեղչեր՝ բանկային քարտերով  առեւտրի դեպքում. Նախագիծ
Հայաստանի իշխանությունները շուրջ 10 մլն դոլար կհատկացնեն մի շարք ավտոճանապարհների վերանորոգման համարՀայաստանի իշխանությունները շուրջ 10 մլն դոլար կհատկացնեն մի շարք ավտոճանապարհների վերանորոգման համար
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են երկու երկրների ներդրողների փոխադարձ մուտքը ԱՏԳ հարթակներՀայաստանն ու Իրանը պարզեցնում են երկու երկրների ներդրողների փոխադարձ մուտքը ԱՏԳ հարթակներ
Երբ դա տեղի ունենա, կփոխվի տարածաշրջանի տրանսպորտային ողջ կոնֆիգուրացիան. Օվերչուկը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումըԵրբ դա տեղի ունենա, կփոխվի տարածաշրջանի տրանսպորտային ողջ կոնֆիգուրացիան. Օվերչուկը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ արժանացել է  ՎԶԵԲ-ի  “The Most Active Issuing Bank in Armenia, 2021” մրցանակինԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ արժանացել է  ՎԶԵԲ-ի  “The Most Active Issuing Bank in Armenia, 2021” մրցանակին
Հայաստանի բնակչությունը մինչեւ 2022 թվականի ապրիլի 1-ը կրճատվել է 2.3 հազարովՀայաստանի բնակչությունը մինչեւ 2022 թվականի ապրիլի 1-ը կրճատվել է 2.3 հազարով
S & P գործակալությունը սկսել է Հայաստանի ձեռնարկությունների վարկանշումըS & P գործակալությունը սկսել է Հայաստանի ձեռնարկությունների վարկանշումը
Փոխվարչապետ. Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Փոխվարչապետ. Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի ծրագիրն իրականացվի սեղմ ժամկետներում
Էներգետիկայի նախարար. Թուրքիան Արաքս գետի վրա ամբարտակների կառուցման հարցը չի համաձայնեցրել ավազանի մյուս երկրների հետԷներգետիկայի նախարար. Թուրքիան Արաքս գետի վրա ամբարտակների կառուցման հարցը չի համաձայնեցրել ավազանի մյուս երկրների հետ
Երեւանն ու Թեհրանը կուսումնասիրեն Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման հնարավորություններըԵրեւանն ու Թեհրանը կուսումնասիրեն Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման հնարավորությունները
Հայկ Եսայան. Առաջիկա մեկ-երկու տարում Հայաստանում 5G-ի ներդրումն աննպատակահարմար կլինի   Հայկ Եսայան. Առաջիկա մեկ-երկու տարում Հայաստանում 5G-ի ներդրումն աննպատակահարմար կլինի  
Հայաստանն ու Իրանը կստորագրեն հուշագիր՝ մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման համար   Հայաստանն ու Իրանը կստորագրեն հուշագիր՝ մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման համար  
Երեւանում կկառուցվի մետրոյի եւս մեկ միջանկյալ կայարանԵրեւանում կկառուցվի մետրոյի եւս մեկ միջանկյալ կայարան
Հերթական նախագիծը. Կոտայքի մարզում կկառուցվի HYEPROSPECT նորարարական արդյունաբերական համայնք   Հերթական նախագիծը. Կոտայքի մարզում կկառուցվի HYEPROSPECT նորարարական արդյունաբերական համայնք  
ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Զբոսաշրջության ապահովագրությունն աճի է հասել կնքվող պայմանագրերի թվովԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Զբոսաշրջության ապահովագրությունն աճի է հասել կնքվող պայմանագրերի թվով
Փաշինյանը Հաագայում պատմել է Հայաստանի ներդրումային ներուժի մասինՓաշինյանը Հաագայում պատմել է Հայաստանի ներդրումային ներուժի մասին
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2022թ. առաջին եռամսյակում ավելացել է 40,7 տոկոսովԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2022թ. առաջին եռամսյակում ավելացել է 40,7 տոկոսով
Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ագրոդրոնների նորարարական լաբորատորիաՀայաստանի ագրարային համալսարանում բացվել է ագրոդրոնների նորարարական լաբորատորիա
Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժինԱկբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
24.05.2022
RUB8.020.13
USD452.70-3.03
EUR484.71-1.87
GBP566.33-7.02
CAD354.06-2.68
JPY35.52-0.22
CNY68.01-0.26
CHF468.63-2.99