Արմինֆո. Հաշվի առնելով հիփոթեքային շուկայի զարգացման տենդենցները և հաճախորդների կարիքները, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նշված պրոդուկտը գործում է ինչպես երկրորդային շուկայի, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:
Աղբյուրի համաձայն, նոր հաստատված պրոդուկտի շրջանակներում նվազեցվել են նաև հիփոթեքային վարկավորման այլ պրոդուկտների տոկոսադրույքները, և հաճախորդները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր՝ սկսած 10.5% տոկոսադրույքով ("Բնակարան երիտասարդներին" ծրագրով՝ սկսած 4.5%-ից): Նաև ավելացվել են վարկավորման գումարները՝ մինչև 80 մլն ՀՀ դրամ:
Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը Բանկը կայացնում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 2 աշխատանքային օր, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
Վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկավորման պայմանների և սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային պորտֆելի ծավալով գտնվում է առաջատարների հնգյակում - 13,4 մլրդ դրամ կամ $ 28 մլն: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը կազմել է 8%, իսկ բանկային համակարգի ընդհանուր հիփոթեքային պորտֆելում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմել է 7%: Բանկը մանրածախ վարկերի պորտֆելի ծավալներով գտնվում է առաջատար եռյակում`83,8 մլրդ դրամ կամ $ 175,3 մլն, ինչը կազմում է շուկայի մանրածախ վարկերի 11%-ը և բանկի մանրածախ վարկերի պորտֆելի մոտ ավելի քան 48% - ը: Բանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով ավելացել է 7%, իսկ միայն երրորդ եռամսյակում`5%:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-