Արմինֆո.Ամանորի տոներին ընդառաջ զգալիորեն աճել է Վրաստանի բարձրակարգ հյուրանոցների և ռեստորանների հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում Բանկի առաջարկի նկատմամբ պահանջարկը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Մասնավորապես, Բանկն իր քարտապաններին է առաջարկում Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում,և Կոնվերս Բանկի գործընկերների ցանցում Բանկի քարտերով վճարումներ կատարելով ՝ կստանան 5-25% զեղչ: Բանկի գործընկեր բոլոր հյուրանոցներն ու ռեստորանները մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը»,- ասել են Բանկում՝ հավելելով, որ Կոնվերս Բանկի այս առաջարկը նախ և առաջ նրանց համար է, ովքեր նախընտրում են հանգիստն անցկացնել լավագույն պայմաններում՝ մատչելի գնով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» №16 վերլուծական Տեղեկագրի, Կոնվերս բանկն իր ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի ընդհանուր թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվ քարտերի ընդհանուր քանակն ավելացրել է 35.1%, մինչև 183.8 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 28.2%, իսկ MasterCard քարտերը`12,5%: Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարվա 9 ամիսներին ավելացել է 62%, մինչև 239.1 մլրդ դրամ, այդ ցուցանիշներով զբաղեցնելով աեաջին տեղը: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկն ուներ 104 բանկոմատ և 753 սեփական POS-թերմինալ, տարեկան աճը` 3% և 31,6%: Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է նաև տեղական ArCa քարտեր:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կոնվերս Բանկի ակտիվները կազմել են 233.4 մլրդ.դրամ, պարտավորությունները`198.7 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`34.8 մլրդ.դրամ: