Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գներն իջել են 2.3%, նախորդ շաբաթ արձանագրված` 0.2%-ի փոխարեն: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում ոսկու, պլատինի և պալադիումի գների վերընթաց տրենդը փոխարինվել է վայրնթաց տրենդով, իսկ արծաթի գինը կտրուկ սկսել են ընկնել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի դեկտեմբերի 11-17-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19710.86 դրամ (շաբաթական անկումը`1,6%), արծաթ – 250,87 դրամ (շաբաթական անկումը`4,1%), պլատինիում – 14208.12 դրամ (շաբաթական անկումը`3,2%), պալադիում – 15668.72 դրամ (շաբաթական աճը`0,4%):
![]() | 6.89 | 0.10 |
![]() | 522.20 | 1.00 |
![]() | 625.49 | 1.20 |
![]() | 719.54 | 0.96 |
![]() | 417.53 | 0.34 |
![]() | 47.98 | 0.06 |
![]() | 79.98 | 0.16 |
![]() | 568.04 | 3.05 |