Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017 17:45
Ալինա Հովհաննիսյան

Beeline. «My Beeline Armenia» բջջային հավելվածի ներբեռնումների թիվը շարունակում է աճել

Beeline. «My Beeline Armenia» բջջային հավելվածի ներբեռնումների թիվը շարունակում է աճել

Արմինֆո.«My Beeline Armenia» բջջային հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցել է 100 000-ը, իսկ հավելվածի ակտիվ օգտագործողների թիվը շարունակաբար աճում է։

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «My Beeline Armenia» հավելվածն օգտատերին հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու ինքնուրույն լուծել կապի ծառայությունների հետ կապված բազմաթիվ հարցեր։ Հաշիվը և փաթեթի մնացորդը ստուգելուց բացի «My Beeline Armenia»-ի օգնությամբ կարելի է ծանոթանալ գործող սակագնային փաթեթներին և անցում կատարել նախընտրածին, միացնել և անջատել ծառայություններ, ինչպես նաև առցանց վճարումներ կատարել։ Հավելվածի mShop բաժնի միջոցով կարելի է առցանց պատվիրել SIM-քարտեր, սմարթֆոններ և այլն, որոնք կառաքվեն անվճար:

 

Օգտատերերի կողմից ամենամեծ պահանջարկն ունի հաշվի վերծանում անվճար ստանալու հնարավորությունը։

 

«Ես ինքս մեր հավելվածի առաջին օգտագործողներից եմ, և ուրախ եմ տեսնել, որ մեր «ակումբը» շարունակաբար մեծանում է։ Մեր ամբողջ ռազմավարությունը կառուցված է ժամանակակից թվային ընկերություն դառնալու գաղափարի վրա, իսկ դա առաջին հերթին նշանակում է հնարավորություն տալ բաժանորդներին առցանց լուծել մաքսիմալ հնարավոր հարցեր։ 21-րդ դարում մարդկանց ժամանակը շատ թանկ է, և մենք՝ գնահատելով մեր հաճախորդների ժամանակը առաջարկում ենք այն խնայելու պարզ և հարմար տարբերակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

«My Beeline Armenia» հավելվածը կարելի է ներբեռնել Play Market, App Store և Windows հարթակներից, իսկ վեբ տարբերակով մուտք գործելու համար հարկավոր է անցնել im.beeline.am հղումով։

 

Նշենք, որ հավելվածը մշտապես կատարելագործվում է և ավելանում են նոր  հնարավորություններ։

 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000