Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017 15:22
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ռուսաստանը սննդամթերքի առևտրի արդյունավետության բարելավման նոր հնարավորությունների որոնումներում

Հայաստանն ու Ռուսաստանը սննդամթերքի առևտրի արդյունավետության բարելավման նոր հնարավորությունների որոնումներում

Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ՀՀ-ՌԴ միջև սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ձևավորման աշխատանքային խմբի նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։

 

Ինչպես տեղեկացնում է Նախարարության մամուլի ծառայությունը, նիստին մասնակցել են Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, այլ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգի «Ագրոպոլիս Հյուսիս-Արևմուտք» գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ բաշխման կենտրոնի, ռուսաստանյան «Ագրոպարկ մենեջմենթ» ընկերության, ինչպես նաև գնումների, լոգիստիկայի և շղթայի կառավարման ոլորտում մասնագիտացված LFA խորհրդատվական ընկերության պաշտոնյաներ։

 

Հովհաննես Ազիզյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ արտահանման ծավալների ավելացումը Հայաստանի տնտեսության կարևորագույն խնդիրներից է և կառավարության կողմից հետևողական աշխատանք է կատարվում հայկական ապրանքների արտահանման համար նոր հնարավորություններ գտնելու ուղղությամբ։ Փոխնախարարը գոհունակություն է հայտնել, որ այս խնդրի առնչությամբ ռուսաստանցի գործընկերների հետ կա փոխադարձ հետաքրքրվածություն և առաջարկել է նիստի ընթացքում մանրամասն քննարկել հնարավոր համագործացկության ձևաչափը։

 

LFA խորհրդատվական ընկերության գործընկեր կառավարիչ Անդրեյ Խլուսը հայ գործընկերներին մանրամասն ծանոթացրել է Ռուսաստանում ագրոլոգիստիկայի համակարգի զարգացման ընթացքին։ Այնուհետև Սանկտ-Պետերբուրգի «Ագրոպոլիս Հյուսիս-Արևմուտք» գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ բաշխման կենտրոնի գլխավոր տնօրեն, «Ագրոպարկ մենեջմենթ» ընկերության գործընկեր կառավարիչ Ալեքսեյ Յուրևը ներկայացրել է «Ագրոպարկ Սամարա» կառավարվող կենտրոնի նախագիծը։ Նշենք, որ կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2018 թվականի ամռանը։

 

Նիստի ընթացքում քննարկվել են «Ագրոպարկ Սամարա» կառավարվող կենտրոնի հենքի վրա սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ստեղծման հեռանկարները։ Հետագա համատեղ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, կողմերը պայմանավորվել են տրամադրել միմյանց անհրաժեշտ տեղեկատվություն։ Մասնավորապես հայկական կողմը կպատրաստի ռուսական կողմի հետ համագործակցելու ցանկություն հայտնած ընկերությունների տվյալները և արտահանման ենթակա գյուղմթերքի ու սննդամթերքի ցանկը, իսկ ռուսական կողմը կներկայացնի տեղեկատվություն գյուղմթերքի ու սննդամթերքի պահանջարկի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջարկություններ փոխանակել հաջորդ նիստի օրակարգը կազմելու համար։ 

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալներում առաջատարն է Ռուսաստանը: Այսպես, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, առևտրի ծավալները Հայաստանի և Ռուսաստանի միջև կազմել է $ 1,337 մլրդ: Մասնավորապես, արտահանման ծավալն ավելացել է $ 428,1 մլն-ով, իսկ ներմուծման ծավալը`$ 908,6 մլն: Գերակշռող ուղղությունների մեջ առաջատարն է պատրաստի սննդամթերքի ոլորտը`23,2%, մինչև $ 407,7 մլն:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.10.2020
RUB6.340.05
USD492.400.25
EUR578.912.65
GBP640.273.48
CAD373.681.46
JPY46.74-0.03
CNY73.480.39
CHF540.032.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000