Արմինֆո. Մեղրու ազատ տնտեսական գոտու բացումը ԵԱՏՄ և Իրանի մերձեցման հաջորդ քայլն է: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման երկրորդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված փորձագիտական քննարկումներում նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Դեկտեմբերի 15-ին նախատեսվում է «Մեղրի» 100% պետական ազատ տնտեսական գոտու բացումը: Դրանով նշանավորվում է երկու նախանշված փուլերից մեկի ավարտը: Խոսքը գնում է մոտ 2 հա տարածքի մասին, որը գտնվում է Մեղրիի անցակետի մոտակայքում: Մեղրիի ԱՏԳ-ն այս առաջին փուլում ունի իր գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ենթակառուցվածքները:
«Այս առումով այսօր Թեհրանն լուրջ հետաքրքրություն է արտահայտում ԵԱՏՆ հետ համագործակցության հաստատման ուղղությամբ: Իմ կարծիքով, այդ ծրագրերի իրականացումն առնվազն ևս 80 մլն-ով կմեծացնի ԵԱՏՄ 170 միլիոնանոց շուկան: Ընդ որում, ԵԱՏՄ անդամ Հայաստանն արդեն ունի բավականին առանձնահատուկ տնտեսական հարաբերություններ Իրանի հետ, և Մեղրիի ազատ տնտեսական գոտու այսօրվա բացումը ևս մեկ անգամ հաստատում է դա», - ասել է տնտեսագետը:
Մանասերյանի գնահատմամբ, Հայաստանի և Իրանի միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների կարգավորումը, ԵԱՏՄ հետ սերտ համագործակցության շրջանակներում, ինչը լայն հնարավորություններ է բացում բոլոր մասնակիցների համար ազգային մրցակցային առավելությունների իրականացման առումով:
«Այս լույսի ներքո, Հայաստան-ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը գնահատում եմ որպես Հայաստանի կայացման հնարավորություն`որպես կապող կամուրջ, այլ ոչ թե որպես ինտեգրացիոն կառույցների միջև խոչընդոտ», - եզրափակել է Մանասերյանը:
![]() | 4.34 | -0.02 |
![]() | 396.39 | -0.12 |
![]() | 415.73 | 0.78 |
![]() | 499.53 | 0.88 |
![]() | 279.32 | -0.23 |
![]() | 26.15 | 0.16 |
![]() | 54.58 | 0.01 |
![]() | 440.09 | 0.45 |