Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է, որ այսուհետ EasyWallet-ի էլեկտրոնային դրամապանակի միջոցով հնարավոր է համալրել Արդշինբանկում սպասարկվող բանկային հաշիվները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները:
Գործարքները հասանելի են շուրջօրյա և իրականացվում են ժամանակի իրական ռեժիմում:
Համալրման նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը` 200,000 ՀՀ դրամ: Գործարքի առավելագույն միջնորդավճարը կկազմի 500 ՀՀ դրամ:
***
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ» և «Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը»: Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

