Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության պատվիրակությանը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, Հոսսեին Սամիի գլխավորած պատվիրակության հետ նախարար Կարայանը քննարկել է ԱՄՀ նոր ծրագրի մշակումը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագրին, գործադիրի տնտեսական առաջնահերթություններին և դրանցից բխող ընթացիկ և առաջիկա գործողություններին: Քննարկվել են նաև ԱՄՀ հետ համագործակցության հետագա առաջնահերթ ուղղությունները:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2014 թվականից Հայաստանում ծրագրային աջակցություն է իրականացրել «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի (EFF) շրջանակում: «Ծրագրի նպատակը աջակցությունն է երկրի տնտեսությանը վճարային հաշվեկշռի ապահովման, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության միջոցով՚, - ավելի վաղ հայտարարել էր Հոսսեին Սամին: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի (EFF) շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը, ինչի արդյուքնում հիմնադրամը հաստատել էր հանրապետությանը 15.65 միլիոն SDR կամ շուրջ 21.24 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը: Ինչպես նշվում էր ԱՄՀ հաղորդագրությունում, հատկացումների ընդհանուր գումարը հասցվել է 66.52 մլն SDRի կամ շուրջ 90.28 մլն դոլարի: Աղբյուրի համաձայն, 82.21 մլն SDR կամ շուրջ 111.57 մլն դոլար արժեքով ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտի 7-ին:
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |