Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017 17:45
Կարինա Մելիքյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 20-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBKB2EGER5) բորսայում կշրջանառվեն ARBKB2G բորսայական հապավմամբ: 

Նշենք, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» -ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում առաջատարն է կորպորատիվ պարտատոմսերի քանակով, որոնց մի մասն արդեն մարվել է: 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ, հաշվի առնելով վերը նշված թողարկումը, ֆոնդային բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի 8 տրանշերը, որոնցից 6-ը`դոլարով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2016 թվականի ավարտին կատարված էմիաիայի շնորհիվ Բանկի խոշորագույն բաժնետերն է «Ֆլեշ» ընկերությունը - 72.73%, այնուհետև հաջորդում են`ՎԶԵԲ - 18.14%, Rural Impulse Fund II - 8,58%, իսկ մնացած 0.55% -ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի  54 մասնաճյուղ (4 տեղ), որից 27-ը`Երևանում, իսկ  26 - ը`մարզերում և 1-ը`ԼՂՀ-ում, իսկ Հայկական Զարգացման Բանկի հետ միավորման արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը հասել է 61-ի: